Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րող է ծաղիկ հասակամ սպասվել, չորանալ, ոչ մի աշխատասիրություն էլ չի կարող ներշնչման ընդունակ դարձնել այն նկարչին, երաժշտագետին, բանաստեղծին, որ զուրկ է բնական ձիրքից։ Իսկ ով գեղարվեստի բնական ձիրք ունե, միայն նրա տրամադրությունը կարող է ներշնչումն համարվել, այս բառի բարձր իմաստով։

Բաշինջաղյանը տաղանդավոր է, բայց և շատ աշխատասեր։ Նա միշտ ուսումնասիրում է բնությունը, միշտ դիտում է և միշտ նկարում։ Բայց իմ կարծիքով, նրա վրձինի զարմանալի բեղմնավորությունը բավական վնասում է նրա ստեղծագործությանը։ Ինձ միանգամայն խորթ է թվում այն հանգամանքը, որ նա մինչև այժմ չի հոգնել, եթե ավելին չասեմ, այդքան հաճախ Սևանա լիճը և Արարատը նկարելուց։ Դա ձանձրացնում է դիտողին։ Երևակայեցեք ձեզ մի բանաստեղծ, որ տարին դիցուք տասը-քսան պատկեր է գրում, և նրանցից ամենաքիչը հինգը նվիրված են միևնույն նյութին, կամ մի վիպագրող միևնույն տիպը շարունակ կրկնում է։ ճըշմարիտ է, նկարչի և վիպագրողի մեջ կա այն տարբերությունը, որ առաջինին ներելի է համարվում կրկնել իր նկարի Այուժեն։ Բայց երբ կրկնությունը հաճախ է լինում, նայողը կամա-ակամա ձանձրանում է։

Այս խոսքերը վերաբերում են Բաշինջաղյանին ընդհանրապես, բայց ոչ մասնավորապես նրա վերջին պատկերահանրեսին, թեև այստեղ էլ կան Արարատի, Արագածի և Սևանա լճի կրկնությունները։

Նայելով Բաշինջաղյանի վերջին նկարներին, դժվար չէ գեթ մոտավորապես գուշակել, թե որոնք են բուն արտիստի ոգով ստեղծագործված և որոնք են արվեստագետի աշխատասեր վրձինով նկարված։

Մի քանի անգամ մենք առիթ ենք ունեցել նկատելու, որ մեր բեղմնավոր պեյզաժիստի վրձինն ունե խաղաղ և անդորր բնավորություն։ Նրա ջուրը երբեք չի կատաղում, չի հուզվում, չի փրփրում, նրա ամպերը շատ հազիվ կամ բնավ չեն ենթարկվում սաստիկ փոթորկի։ Եվ նրա վրձնի ուժը հենց այդ բանի մեջ է։ Օդի թափանցկություն և քնքշություն, ջրի և լույսի հիանալի միավորություն, պերսպեկտիվայի գեղեցկություն,