Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ, նրա պաչծառ շողքերի խաղը երկրռւմ' անդորր ջրի մակերևույթի վրա, և երկնքում քնքուշ ամպերի հետ, նայեցեք հակառակ կողմը' Սև ծովի տեսարանին (№ 19)։ Այստեղ արդեն Բաշինջաղյանը կատարյալ վարպետ է, որովհետև սյուժեն միանգամայն համապատասխանում է նրա վրձինի ոզռւն։ Այս նկարը ամ են ահ աջողներից է, և կամա֊ակամա դիտողը ամենից շատ նրան է նայում։

Իբրև նկարչի վրձնի մի նոր տեսակի արտադրություն,պետք է մատնացույց անել մի այլ մեծադիր պատկեր, որ քաշ է արած ձախ կողմում (№5)։ Դա դարձյալ նկարչի սիրած «Սեվանա լիճն» է, բայց միանգամայն ուրիշ լուսավորությամբ և գույներով։ Որքան հիշում ենք, Բաշինջազյանը առաջին ան¬ դամն է այդ լիճը մեզ ցույց տալիս ցերեկով։ Ջուրը, իհարկեէ դարձյալ հանդարտ է։ Նրա պարզ կանաչագույն մակերևույթն այնքան թափանցիկ է և անշարժ, որ ամեն ինչ անդրադառնում է լճի մեջ, սկսած փոքրիկ նավակից, որ, մի քանի մարդկանցով բարձված, սահելով անցնում է, մինչև ծովային թևատարած թռչունները և երկնքի սպիտակ ամպերը։ Իսկ կղզին ամբողովին տալիս է իր կրկինը (double,)։ Դիտելով այդ նկարը,ժմարդ, կարծես, զգում է ջրի զովությունը ամառային շոգին և արևի կիզող ճառագայթների տաքությունը։

Այդ նկարը, որ մեծադիր է, ներկայացնում է մի ինքնուրույն բան նկարշի բոլոր (րՍևանա լճերի» մեջ։

Ինքնուրույն է բավական նաև նրանից ոչ հեռու քաշ արած Л? ւՕ֊րդը։ Ձմեռ է. ձյունը ծածկել է դաշտերը և սարերը։ Մայր մտնող արեգակը իր վերջին շողքերով լուսավորել է երկնք ամպերը և խաղում է ձյունի մակերևույթի վրա, տալով տասնյակ դյութական դույներ սպիտակ սավանին։ Ով քիչ թե շատ դիտել է բնությունը, նա միայն կարող է հասկանալ, թե որքան ճիշտ է ուսումնա սիրել նկարիչը արևի ճառագայթների անդրադարձումը ձյունի վրա։

{Արագածբ ամառվա ժամանակ» (Я* 1) մեծադիր նկարը հետաքրքրական է իթթե կոնտրաստների դասավորություն* Վերը, երկգագաթ լեռան ծայրերին փայլում է ձյունը, իսկ ստորև ցորենը հասել է, դեղնագույն արտերը ներկայացնում են հունիսի Հոգերը Արարատ յան դաշտում։ Լեռան լանջերից Ш