Թռչուններր սլանում են դեպի արտերը։ Թվում է, որ նրանք արդեն հագեցրել են իրանց ծարավը ձյունով և այժմ գալիս են ցորենի հատիկներով կշտանալու։ Անձրևը նոր է դադարեր և նրա հետքերը երևում են աջ կողմում, գյուղական ցեխոտ ճանապարհի վրա։ Հեռռւ տարածության մեջ բարձրանում են վեր թաց ամպերը, և հետզհետե եղանակը պարզվում է։
Այս նկարի տակ քաշ է արած մի փոքրադիր տեսարան (№2)։ Առջևի կողմից նկարը ծածկված է գույնզգույն ծաղիկներով, իսկ հեռու երևում են լեռներ, անտառներ, ձորեր' ծածկըված թանձր մշուշով։
«Դառյալի ձորը», նկարիչը ցույց է տալիս դարձյալ լուսին,գիշեր։ Նույնիսկ Կովկասի բնության այս ամենաահռելի վայրում խաղաղասեր նկարիչը ընտրել է մի անդորր տեսարան։ճշմարիտ է, դա ոազմա֊վիրական ճանապարհի ամենավայրենի մասն է, բայց նկարչի վրձինի տակից նա դուրս է եկել մեղմացած։ Այստեղ, կարծես, ընթանում է ռչ թե գիշեր֊ցերեկ անընդհատ մռնչող Թերեքը, այլ մի հանգիստ գետակ, որի մակերևույթի վրա լուսնի շողքերը ընկել են այնպես, ինչպես մի հայելու վրա։
«Կազբեկը գարնանը» (№ 7) և «էլբռուսը ամառը» (№16) ներկայացնում են նկարչի վրձինի այն հատկությունները, որ հայտնի են ընթերցողներին նրա բազմաթիվ «Արարատ» ֊ներից և «Արագած»֊ներից։ Նկատելի է, որ Բաշինջաղյանը սիրում է միշտ ձյունապատ լեռներից դեպի դիտողի կողմը թըռցնել սև թռչունների մի երամ, և միշտ այդ թռչունները դասավորված են միմյանց ետևից զինվորական կարգով։ Միայն նրա վերջին «Արարատ»-ի թռչունները խառնված են իրարու։ Ընդհանրապես նկարչի ձյունագագաթ լեռները այնքան խորը չեն ազդում դիտողի վրա, որքան նրանց ստորոտները։
Բաշինջաղյանը փորձ է արել մեզ տալու մի նկար նոր ֆրանսիական շկոլայի ձևով, որ հայտնի է վրձնի խոշոր և անփույթ շարժումներով և գույների թանձրությամբ։ Դա նրա անտառն է։ Այստեղ գրեթե բացառապես տիրում են կանաչ ու դեղին գույները և նրանց խառնուրդը։ Չգիտեմ, գուցե այդ նկարը ֆրանսիական շկռլայի պահանջներին համապատասխան է, բայց տպավորություն չի թողնում և բավական խորթ է 195