թվում իր հաստ և միմյանց ետևից կանոնավոր շարքերով տնկված ծառերով, իր թանձր և խիստ գույներով և այդ գույների ոչ քնքուշ դասավորությամբ։
Ես մտադիր չեմ մի առ մի նկարագրել պատկերահանդեսի բոլոր նկարները, և դժվար է մի համառոտ հոդվածում ամփոփել այն բոլոր տպավորությունները, որ թողնում է դիտողի վրա այդ պատկերահանդեսը։ Ես միայն Հիշեցի ամենահաջող չհաջողված նկարները։ Մյուսների տպավորությունը համենայն դեպս վերին աստիճանի ախորժելի է։ Հաջողվածների մեյ նկատվում է նկարչի անհերքելի առաջադիմությունը վերջին տարիների ընթացքում։ Օրինակ՝ նրա հին գործերի մեջ, մենք չենք հիշում դեռևս այնքան նուրբ լուսնյակ գիշեր ջրի վրա, Որքան «Սև ծով»-ի տեսարանը (№19), չենք հիշում գույների այնքան նրբություն և ընդհանուր կոլորիտի այնպիսի քնքշություն, որքան «Լուսինը թաքնվեց»֊ի մեջ (№ 13) և ոչ մի այնպիսի նորատեսակ և ինբնուրույն նկար, որպիսին է «Սևանա լիճը» ցերեկվա լուսով (№6)։ Այդ նշանակում է, որ Բաշինջաղյանի տաղանդը կանգ չի առնում մի կետի վրա, միշտ զարգանում է, միշտ կատարելագործվում։ Այս խոսքերը չպիտի,հարկավ, վերաբերել այն նկարներին, որոնց վերաբերմամբ հարգելի նկարիչը, թող ներվի ինձ ասել, շատ անփույթ է եղել։ Այդպիսի տպավորություն է գործում, օրինակ, նրա № 9-րդը, որ իմ կարծիքով ուղղակի թխված է։
Կան մարդիկ, որոնք Բաշինջաղյանից պահանջում են, որ նա անպատճառ իր նկարների մեջ մտցնի կյանք, այսինքն'շնչավոր առարկաներ։ Արդարև, նրա նկարների մեջ բնությունը մեծ մասամբ
ներկայանում է, այսպես ասած, մերկ, առանց շնչավոր առարկաների,բացի թռչունների երամներից, որոնց մասին ակնարկեցի վերև։ Նրա դաշտերում և մարգերում, նրա լեոների և ձորերի մեջ երբեք չեք տեսնիլ մարդ կամ կենդանի,նրա գյուղերը մեծ մասամբ ամայի են և, եթե չլինեին ճրաԳները և ծուխը, կարող եք կարծել, որ ավերակներ են։ Իսկ եթե երբեմն այս ու այնտեղ երևում են մարդիկ, կենդանիներ, երբեք նրանք նկարի մեջ աչքի ընկնող տեղ չեն բռնում։ Գուցե դա թերություն է, բայց ինձ թվում է, թե առնվազն միամտություն է մի արտիստից պահանջել ստեղծագործել այն, ինչ որ