րակությանը, և մենք, որքան էլ ներողամիտ լինենք դեպի նոր սկսող բեմական ուժերը, չենք թույլ տալ նրանց մեր ճաշակը ծաղրելու։ Սակայն ոչ միայն պ. Օհանյանը, այլև մյուս ավելի փորձառու դերասանները չգիտեին իրանց դերերը այդ երեկո։ Դա արդեն անտանելի է վերջապես։ Մարդիկ տասնուհինդ-քսան տարի է դերասաններ են, և մինչև այսօր չդծգիտեն, որ դերասանը պետք է դերը անգիր անի։ Չգիտենք, ինչ անուն պիտի տայինք այդ ներկայացմանը, եթե չլինեին պ. Վրույրը, որ բավական ազդու կատարեց ծերունի Դբոլցևի դերը, պ․ Հարությունյանը, որ վատ չկատարեց թեթևամիտ հոր դերը, և մասամբտիկ. Մելիքյանը՝ Ուտիինայի դերում։
Անտանելի էր հասարակության մի մասի վարմունքը։ Հայ թատրոնում, կարծես, ծափ ահարությունները ոչինչ արժեք չունեն և կարելի է շռայլել որքան կամենաք և ում կամենաք։ Պիեսի գլխավոր դերը պարզապես փչանում է բեմի վրա, և մարդիկ շարունակ ծափահարում են փչացնողին։ Հենց այս տեսակ ծափահարություններն են, որ փչացնում են մեր դերակատարներին։
ԿՈՎԿԱՍՅԱՆ V ՊԱՏԿԵՐԱՀԱՆԴԵՍ
Ի՞նչ գեղարվեստներ կարող էին զարգանալ Կովկասի նման մի երկրում, որ դեռ մի դար չկա ազատվել է անքաղաքակիրթ մահմեդականների կոպիտ լծից։ Ի՞նչ գեղեցկի ու
նուրբի պահանջ կարող է ունենալ մի ժողովուրդ, որի զգացումները տակավին գռեհիկ են ու կոպիտ։ Գուցե առանձին անհատները կարողանային մեր երկրին պատվաստել այս կամ այն գեղարվեստը, բայց ո՜ւր են այս տեսակ անհատներ։ Մի հայտնի աստիճանի ճիշտ է այն միտքը, թե գեղարվեստին էական նպաստ ցույց տալու համար ազգը կամ միջավայրը պիտի նյութապես ապահով լինի։ Արդարև, կան գեղարվեստներ, օրինակ, հենց նկարչությունը և քանդակագործությունը, որ մի տեսակ շռայլություն են։ Ինչպե՞ս կարող է շռայլության դիմել նա, որի ստամոքսը դատարկ է։ Մարդիկ նախ մտածում են նյութականի, ապա՝ հոգեկանի մասին։ Իսկ ո՞վ չգիտե, որ մեզանում փողը, գրեթե բացառապես, տգիտությանը և անճաշակությանն է պատկանում։