Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(№ 6) ակվարելը և Պարսիկը մզկիթի դռների մոտ» (№ 16)փայտի վրա կրակով փորած օրիգինալ Նկարը, որոնք նկարիչի քիմքի ծնունդ են, թեև բավական աջող և հաճելի ծնունդ, մատնացույց կանենք նրա երկու ավելի քան աջող գործերը․․․«Բեդուինները անապատում» (№78) և «Լուսաբացը կասպյան ծովի վրա» (№97)։ Առաջին նկարը ուղղակի արտահայտում է անհերքելի ձիրք, մանավանդ բեդուինների պատկերների և գեղեցիկ կանգնվածքի մեջ, իսկ երկրորդը մի հիանալի ծովանկար է, որ աչքի է ընկնում իր օրիգինալ գույներով։ Մարդ նայելով Լուսաբացին» զգում է ինչ֊որ թարմություն և հոգեկան անդորրություն։ Այսպես թե այնպես, պեյզաժների Լուսաբացը» առաջին տեղերից մեկն է բռնում... Պարզ է, որ պ. Շ՚ամշինյանր, վերջապես, սկսել է դուրս դաղ սառն ուսուց-լ[։ պաշտոնից և ընդունել արտիստի դեր։Ստախովսկին, պ. Բաշինջաղյանից հետո, մեր նկարիչ¬ների մեջ ամենաբեղմնավորն է։ Այս անդամ նա հանդես էբերել 21 կտավ, որոնցից շատերը բավական մեծա դիր են։Չորությունը պ. Ստախովսկոլ վրձնի անխուսափելի պակասությունն է։ Տասը տարի է մենք տեսնում ենք այդ մարդու պեյզաժները, և չենք հիշում մեկը, որ որևէ տպավորությունգործած լիներ մեզ վրա։ Կա մի զարմանալի պաղություն, որչի գրավում դիտողի հայացքը։ Այդ պաղությունը դուք կամաակամա վերադրում եք նկարչի հոգուն և հայացքի անգունությանը։ Որքան դիտողի հայացքը չի կլանվում նկարովդնույնքան պարզ է, որ նկարչի հայացքը չի թափ անցում սյուժեի խորությունը։ Թող սլ. Ստախովսկու տեխնիկան զարգացած լինի որքան կամ են ա, բայց մի թե տեխնիկայով է արտիստը ազդում դիտողի վրա։ Ռեզենաուերը երևելի տեխնիկկա ունի, բայց Լսողի վրա ավելի է ազդում իէաուերի նվարգումը։ Տեխնիկան նկարչի կամ երաժշտի համար նույնն էրինչ որ ոճը' գրողի համար։ նա մեծ նշանակություն ունի։Բայց մի՞թե ընթերցողի վրա ամենասքանչելի ոճը կարող է ազդել, եթե դրվածքի մեջ չկա զգացում, հոգի, գաղափարлդիտողություն և հոգեբանություն։