Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նշանյանին: Պ. ՀակոբյաՆը ապագա է խոստանում, միայն շատ պիտի աշխատի։Նույնը դժբախտաբար չեմ կարող ասել մեր մյուս երիտասարդ նկարիչ Փիրադյանի մասին։ Դա արդեն աշակերտ է և, ինչպես երևում է, անուղղելի աշակերտ։ Միակ քիչ թե շատ աջողված գործ պիտի համարել «Մշեցի հայը» (№ 5),բայց հանդիսում կան այնքան մշեցի հայեր ավելի լավ, որ Օիրադյանի այդ աջող դործն էլ նսեմանում է նրանց մոտ։Շմերլինգի նկարները նույնպես կրում են աշակերտական բնավորություն, բայց, ըստ երևույթին, շատ բեղմնավոր և շնորհքով աշակերտ է։ Նրա ժանրային նկարների ֆոները անհամեմատ կենդանի են, քան թե Գաբաևինը։ Բովանդակության կողմից նկարները բազմակողմանի են։ Բայց բոլոր գործերը զուրկ են ռելյեֆությունից։ Շատ թույլ է մանավանդ դույների դասավարությունը, և բոլոր նկարները սքողված ենբարակ մշուշով։ Թիֆլիսի հին ծանոթ պ. Լոնդոն այս անդամ հանդես է եկել, բացի յուղաներկ նկարներից, նաև ջրաներկ նկարներով, որոնցից աչքի է ընկնում «Մշակը» (№10)։ Յուղաներկ գործերի մեջ № 126 «Տիպը» բուն վարպետի գործ է և հիանալի գործ։ Շատ սիրուն է նաև «Թեյ ծախողը» (№ 63)։ Սակայն ամենուրեք երևում են նկարչի վրձինի հոգնածությունը ևարհեստականությունը: Մյուս ժանրիստների և պորտրետիստների մասին բարվոՔ ԵՄ համարում լոել։ Շուլցի«Դեպիօտարությունը» (№ 29)նկարի կոմպոզիցիան լավ է, իսկ «Սկսնակը» (№ 135) կրիտիկայի չի դիմանում։Անցնելով պեյզաժիստներին, պիտի նախ մի տեսակ կամուրջ համար ել պ. ՇամշինՅԱՆԻՆ: Մինչև այժմ մենք այդնկարչին ճանաչում էինք իբրև ժանրիստ, բայց այս անԳամ նա երևան է Գալիս ավելի բազմակողմ անի։ Երբեք նա այդպիսի աջող գործեր ասպարեզ չի հանել, որքան այս անգամ։ Մի կողմ թողնելով նրա «Դեպի Մանգլիս ճանապարհը»