Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևակայել պեյզաժի երանպները, ինչպես իսկական բնության մեջ կան։ Վիբրիստները ավելի հեռու են գնում։ Նրանք ասում են, թե պեյզաժը պիտի նկարել շարժուն դրության մեջ, այսինքն՝ երևակայում են նկարչության մեջ ստեղծել մի տեսակ կինեմատոգրաֆ (շարժուն ֆոտոգրաֆիա)։

Տարբերությունն այն է, որ էմպրեսիոնիստները նկարում են խոշոր գծերով ^ШТрИХЬ^, իբրև թե կամենալով տալ առարկայի միայն ընդհանուր տպավորությունը, իսկ վիբրիստներր մանր, հատ֊հատ կետերով, իբրև թե կամենալով զույգ տալ հողմի շարժումը, ջրի ընթացքը, տերևների սոսափվիլը և այլն, և այլն։

Պ. Զախարովը, ըստ երևույթին, մի որևէ տեղ տեսել է էմպրեսիոնիստների թանձր կանաչ գույնով ներկված նկարները, և ահա կամեցել է մեզ կովկասցիներիս զարմացնել իր օրիգինալությամբ։ Բայց ինչ ևս կամ են աանել, նրա 13 նկարներից և ոչ մինը ճաշակով դիտողի վրա տպավորություն չի անում։ Նրա տեխնիկան մեզ հիշեցնում է այն գրոգներին, որոնք իրանց ոճը իբրև թե գեղեցկացնելու համար տեղի անտեղի դիմում են բազմաչարչար «և»֊ի օգնության (Եվ նա եկավ։ Եվ նա կերավ։ Եվ նա նստեց…), կարծելով, թե մի շատ խորհրդավոր բան ասացին և մեծ տպավորություն գործեցին ընթերցողի վրա։

Նույնը չի կարելի ասել պ. Ջանկովսկու վրձնի մասին։ Ծերությունը, ճշմարիտ է, իր անողոք դրոշմը դրել է պատկառելի և տաղանդավոր նկարչի գործերի վրա, և նա սկսել է, ինչպես ասում են, կրկնվել, բայց այսուամենայնիվ նրա վրձինը ունի ստեղծագործական ուժ։ Մեզ վրա առանձին տպավորությոսն թողեց նրա «Էլբրուս»֊ը (114), մանավանդ «Արարատ»֊ը (19)։ Շատ լավ է նաև № 21 փոքրադիր նկարը «Գլխավոր լեռնաշղթայից»։ Ընդհանուր տպավորությունը պ․ Զանկովսկոլժւ նկարներից այնքան մեղմ չէ, որքան ազգեցիկ։ Նա գիտե Կովկասյան սարերին, ձորերին ու ժայռերին ներշնչել իրանց բնական վսեմությունը։ Բայց նկարելով միշտ մուգ կարմիր կամ բոսորագույն լուսով, տալիս է իր գործեմ