Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Լուսնի դուրս գալը ծովի վրա», «Կեսգիշերը վրաց գյուղում» և «Մանթաշյանի յուղի գործարանը» (№ 109, 107, 124 և 101)։ Վերջին նկարը ես համարում եմ պ. Բաշինջաղյանի 23 նկարների մեջ գլուխ—գգործոց։ Որքան քնքուշ ու թափանցիկ ամպեր, սիրուն լույս և լուսո անդրադարձում ծովի անդորր մակերևույթի վրա։ Էլեկտրական լապտերների լույսը վերարտադրվաձ է զարմանալի վարպետությամբ և այնքան կենդանի, որ դուք ոչ միայն տեսնում եք, այլև, կարծես, զգում նրա հնզոր մրցումը բնության լուսո հետ։ Այդ գեղեցիկ նկարի դժբախտությունը նրա անաջող խորագիրն է․ բայց մի՞թե ճաշակ ունեցող դիտողը, միայն խորագիրը կարդալով, երես կդարձնի այդպիսի գիշերից։ Նույնչափ և գուցե ավելի աջող գործ կլիներ և «Գիշերը Կոջորում» (109), եթե երկու ծառերի ստվերները այնպես մթին արտահայտված չլինեին։ Դրանք ստվերներ չեն, այլ, կարծես, ծառերի բների շարունակությունը։ Ձեր առջև բացվում է մի սքանչելի գիշերային տեսարան ուղղված լուսնի մելամաղձիկ լուսով, մանավանդ ազդեցիկ, որ դուք չեք տեսնում լուսինը, այլ միայն նրա լույսը, և հանկարծ այդ տեսարանը գրեթե միջից կիսվում է երկու մութ գծերով։ Կամա-ակամա բարկանում եք նկարչի դեմ, որ այս գծերովն է գրավում դիտողի առաջին ուշադրությունը։

Ցերեկվա տեսարանների մեջ ամենաաջողն է «Ձմեռը լեռներում» (№ 26)։ Այս նկարը թարմացուցիչ տպավորություն է գործում։ «Ծիածանը» (№ 74) աչք է ծակում իր վառ գույներով, մանավանդ խիստ կապույտ ներկի թանձրությամբ։ «Անտառների» շարքում աջող է միայն 32-րդը, մյուսները տպավորություն չեն գործում։ Լավ է նաև «Հայ դյուղը անձրևից հետո» (№ 128)։ Բայց այս ինչ բնության, այսպես ասած, ազգայնական բաժանումներ են. «Հայ գյուղ»—«Վրացի գյուղ» և այլն։ Բնության համար մի՞թե ազգերի խտրություն կա։ Ուրիշ բան կլիներ, եթե պ. Բաշինջադյանը լիներ ժանրիստ կամ գոնե իր պեյզաժները կենդանացներ կյանքի պարագաներով։ Բայց նա ոչ այս է, ոչ էլ գրեթե այն է անում․ նա տալիս է բնության տեսարաններ։

Պր․ Բաշինջաղյանն արհեստավոր չէ, ինչպես պ. պ․ Ստախովսկին և մանավանդ Զախարովը, այլ արվեստագետ և