Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակում է նույն գործունեությունը։ Թե ով է նա, Րաֆֆին անունը չէ հիշում, բայց միայն ծանոթ մարդիկ ենթադրությամբ կարող են ասել, թե այսինչ հարգելի անձնավորությունն է։

Երկրորդ. Հոդվածից դուրս է բերված այն կտորը, ուր հանգուցյալը խոսում է յուր թշնամի մի լրագրի աշխատակցի մասին։ Այստեղ ևս անունը չկա, բայց կան շատ կծու խոսքեր հիշյալ աշխատակցի անունով։

Երրորդ. Ուղիղ այս կծու խոսքերի տակ կա երկու տող, ուր հիշված է «Մշակ»֊ի ներկա աշխատակից պ. Ղազարոս Աղայանցի անունը։ Ջնջված կծու հարձակողական դարձվածները այնպես են դրված և պ․ Աղայանցի անունը մի այնպիսի տեղումն և այն ձևով է հիշված, որ ինչ որ ասված է դադարած լրագրի… (այստեղ մի կոշտ ածական կա) աշխատակցի մասին, լիովին վերաբերվում է պ. Աղայանցին։

Չորրորդ. Այս կտորից մի տող անցած՝ «Շատ գործել և սակավ խոսել-միշտ այս է եղել մեր կյանքի կանոնը… » խոսքերց հետո ուղղակի ակնարկված է, թե ինչը և ով է առիթ տվել հանգուցյալին գրել յուր կծու հոդվածը։ Այդտեղ անուն չէ հիշված, բայց ամեն մի ընթերցող պարզ կարող է հասկանալ, որ խոսքը վերաբերում է պ. Աղայանցին, այսինքն՝ թե վերջինն է առիթ տվել հանգուցյալին յուր հոդվածը գրելու։

Հինգերորդ. Արծրունին, յուր իսկ ասելով, ինքնակամ ջընջել է Րաֆֆիի հոդվածից մի նշանավոր ծանոթություն։ Այս ծանոթության մեջ հանգուցյալը խոստանում է մի առանձին հոդվածով խոսել, թե «Փորձ»֊ը և «Արձագանք»֊ը որքան են նպաստել ռուսահայ վիպագրության։

Վեգերորդ. Ջնջված կտորները լիովին պարզում են այն, որ հոդվածի ո՛չ միայն «նշանավոր մասն» է վերաբերում պ. Աղայանցին, ինչպես ասել էր «Արձագանք»֊ը, այլ նա (հոդվածը) յուր ոսլդությամր, ձգտումով և ոգով գրված է ուղղակի պ. Աղայանցի դեմ։ Այս բանը խոստովանեց և ինքը՝ պ․ Արծրունին։

Յոթերորդ. Հոդվածի մեջ, մի քանի տեղ կան թանաքով