Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջնջված տողեր։ Չկարողացա իմանալ ո՞վ է ջնջել - հեղինա՞կը, թե՞ ինքը՝ «Մշակ» թերթի խմբագիրը։ Ջնջված տողերը մի բանի տեղ չեն կարդացվում։

Այս են իմ համեմատության հետևանքները։ Գոնե այս բանն է իմ ճիշտ հիշածը, գուցե ուրիշ ջնջված տողեր ևս կան, չեմ մտաբերում։ Պ. Արծրունին ինձ չթողեց արտագրել և «Արձագանքի»֊ի էջերում տպագրել վերոհիշյալ ջնջված տողերը, ասելով, թե Րաֆֆիի հարգելի այրիից իրավունք չունի։ Ես, հավատալով պարոնի խոսքին, չընդդիմացա։

Մինչդեռ ես լուռ այս նկատողությունները նշանակում էի «Մշակ»֊ի 9֊րդ համարի լուսանցքների վրա, պ. Արծրունի կանգնած բացատրություններ էր տալիս։ Առհասարակ նա վարվում էր ինձ հետ բավական քաղաքավարի։ Խոսում էր ինքը, ես չէի ցանկանում լսել և չէի հիշեցնում նրան յուր «Մշակ»֊ի մեջ իմ դեմ ուղղված «անազնիվ» և «ստախոս» հիշոցները, որովհետև դրա համար չէի գնացել։ Բայց պ. Գր. Արծրունին փոխվեց իսկույն, երբ ներս մտավ նրա աշխատակից պ. Մալումյանցը։

Նա շտապեց վազել ընդառաջ, գոչելով.

- Եկեք, եկեք, պ․ Մալումյանց, շո′ւտ։

Դա մի հետաքրքրական տեսարան էր։ Պ. Արծ. իսկույն տաքացավ, բորբոքվեց և ճգնեց ապացուցանել, թե «Մշակ»-ը արդար է, իսկ «Արձագանք»֊ը ոտից ցգլուխ մեղավոր։ Ես ասացի և կրկնեցի, թե բոլորովին ցանկություն չունեմ յուր տան մեջ նրա հետ վիճաբանելու, թե ես կռվելու չեմ եկել նրա մոտ։

Պ. Արծրունին չլսեց, և պ. Մալումյանցի օգնությամբ շարունակեց իրան արդարացնել։ Պ. Արծրունին քանի գնում ձայնը բարձրացնում էր, մինչև որ սկսեց գոռալ, որքան որ ձայն ուներ։ Ես զարմացած նայեցի աջ ու ձախ, արդյոք ո՞րտեղ եմ գտնվում - մի խմբագրության մե՞ջ, թե՞ փողոցում։ Բանն այնտեղ հասավ, որ պ. Մալումյանցը լռեց և կարմրեց պ. Արծրունու փոխարեն։

Ի վերջո, ես ստիպված եղա սառնորեն, հավատացեք, առանց մազու չափ հուզվելու, ապացուցանել, թե «Արձագանք»-ը բոլորովին արդար է, քանի որ «Մշակ»-ի Րաֆֆիի