Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար խոշոր, հրապուրիչ անուն, Նա երբեք չի ծափահարել իր ազգի ինստինկտները, երբեք չի վազել սև ամբոխի ետևից և չի մուրացել նրա համակրությունը, Երեսուն տարի շարունակ, անխնա վերլուծման ենթարկելով իր ազգի թերություննևրը, նա հռչակել է իրան իբրև գրչի մի այնպիսի քաջ զինվոր, որի համար զուտ ճշմարտությունը եղել է միշտ բարձր,ամբոխի ծափահարություններից, մեծամեծների սիրուց ու համակրանքից և փողոցի ու փողոցային մամուլի հաճույքներից։ Եվ ահա այս անպայման սերը դեպի ճշմարտությունը մի վայրկյան ստիպել է նրան թողնել իր սովորական զենքը գրիչր և նետվել անհավասար պայքարի մեջ գրեթե Ֆրանսիայի ամբողջ կառավարության դեմ։ Այդ կառավարությունը, ինչ֊ինչ քաղաքական միտումներից դրդված, դատապարտում է, իբրև ազգային դավաճանի, մի մարդու, որ, Զոլայի համոզմունքով, անմեղ է։ Զոլան լսում է իր խղճի ձայնը, խոնարհվում է ներքին համոզման առջև և համարձակ, աներկյուղ ասպարեզ է գալիս պաշտպանելու մի դատապարտվածի, որ, իր համոզմունքով, անմեղ է։


Այսպես են այն հազվագյուտ անհատները, որոնց կոչումն է բարձր պահել ճշմարտության դրոշը ամեն ժամանակ է ամեն հանգամանքներում, չերկնչելով ոչ մի մթին մեծամասնությունից:


Զոլային հետաքրքրողը մի ինչ֊որ Դրեյֆուսի անձնավորությունը չէր, այլ ինքը՝ ճշմարտությունը։ Նա տեսավ ույդ ճշմարտությունը ոտնակոխ եղած և կամեցավ լուսավոր մարդկության աչքում բարձրացնել իր ազգի բարոյական վարկն ու մաքրել այն ցեխից, որ ձգել էր նրա վրա լոկ քաղաքական միտումներով ղեկավարվող ֆրանսիական զինվորական մինիստրությունը։ Փարիսեցիները, որպեսզի ամբոխի աչքում իրանց անունը չկոտրեն, Զոլային ենթարկեցին ոչ զինվորական, այլ երդվյալների դատարանին։ Բայց վաղօրոք նրանք տվեցին դատավորների ձեռքը դատի ենթարկվողի դատավճիռը, սարսափեցրին ծախու մամուլը, դահլիճը ամեն օր լեցրին պնակալեզ կլաեկորներով և դատարանի տունը շրջապատեցին վայրահաչ ամբոխով։ Նրանք վաղօրոք պատվիրեցին բոլոր վկաներին' չտալ դատարանում ոչ մի բացա- 231