Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա գովելի եռանդին և ջանքերին, նա թե' Դբոլցև֊որդու և թե' մյուս մեր տեսած դերերում ապացուցեց, որ բեմը նրա համար խորթ մայր է, որին, դժբախտաբար, ինքը, ինչպես երևում է, շատ է սիրում․


«Օտարներ»-ի մեջ Ուտկինայի պատասխանատու դերը կատարում էր օր. Վարդիթերը։ Մենք այս նոր դերասանուհու խաղը շատ անգամ ենք տեսել, ուստի կարող ենք նրա մասին ես հայտնել մեր ընդհանուր կարծիքը' առանց աչքի առջև ունենալու նույնիսկ Ուտկինայի դերը, որ շատ էլ չէր համապատա- սիխանում դերասանուհուն։ Օր.Վարդիթերն ունի այնպիսի արտաքին բեմական հատկություններ, որոնք նրան ամբողջ գլխով բարձրացնում են իր բոլոր ընկերուհիներից։ Ոչ միայն այս. նա ունի և ներքին արժանավորություններ, ձիրք։ Նրա խաղը բավական խելացի է և վայելուչ, թեև տակավին ոչ հմուտ։ Նրա ձևերը, մյուս դրամատիկ դերասանուհիների համեմատ, բավականաչափ նուրբ են, իսկ ձայնը թեև զորեղ չէ, բայց անպայման քաղցրահնչուն է և ազդու։ Նա չի գոռում, տեղի֊անտեղի չի թռչկոտում բեմի վրա, ոմանց պես չի դիմում կեղծ էֆեկտների, աչքերը չի ծռմռում, ուստի և պրոֆանների վրա մեծ ազդեցություն չի անում։ Բայց մենք գովում ենք օրիորդի ժլատությունը էֆեկտների վերաբերմամբ։ Միայն ցանկանում ենք, որ նա իր խաղի մեջ մտցնի ավելի տաքություն, աշխույժ և եռանդ, այն ժամանակ համարձակ կասենք, որ նա կարող է դառնալ հայկական խմբի առաջին դրամատիկ դերասանուհին։ Խմբի մյուս ուժերի մասին կխոսենք, երբ նրանց կտեսնենք համապատասխան դերերում։Նկատենք առայժմ, որ մենք յուրաքանչյուր ներկայացման մասին խոսելու նպատակ չունենք, այլ միայն օգտվում ենք այդ ներկայացումներից այս կամ այն դերասանի ուժերի չափը որոշելու և տեղը ցույց տալու համար։ Այնուհետև այլևս չպիտի քննենք նրանց այս կամ այն պիեսում առանձին։ 242