Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ որ թանկ է, այն պիտի անպայման լավ լինի։ Բաքվի հայ ներկայացումները չարժեն այն բարձր գներին, որ վճարում են հայերը, մանավանդ եթե աչքի առջև ունենանք, որ թատրոն եկող ները մեծ մասամբ չափավոր միջոցների տեր մարդիկ են։


Սակ այն ինչ արված է, արված է, և մենք միանդամայն ապարդյուն ենք համարում խորհուրդներ տալ այնպիսի մարդկանց, որոնք դիպվածով միայն թատրոնական բեմի ղեկավարներ են դարձել, և որոնք, իրենք էլ զգում են, որ ոչինչ առնչություն չունեն ռչ թատրոնի, ո՛չ մանավանդ գեղարվեստի հետ։ Թղթախաղի սեղանի կամ նավթային գրասենյակի ու գեղարվեստի մեջ տարածությունը այնքան փոքր չէ, որ փողի միջոցով կարելի լինի մի օրում անցնել։ Բեմը կերոսինի ու,նավթի բորսա չէ։ Եթե այսպես չլիներ, այսօր խմբի երկրորդական դերասանները և դերասանուհիները առաջնակարգ ուժերի հետ գրեթե հավասար ռոճիկ չէին ստանա։ Եթե այսպես չլիներ, բեմի վրա հազիվհազ քայլերը փոխող ամեն մի համբակ իրան արտիստ չէր երևակայի այն հիման վրա, որ բեղերը սափրել է։


Անցնենք ներկայացումներին։ Պիեսները մեծ մասամբ նույնն են, ինչ որ անցյալ ու նախընթաց տարիները։ Իսկ եթե ներկայացվում են նոր թարգմանություններ, մեծ մասամբ անհաջող ընտրություններ են։ Թարգմանում է ամեն ոք, ամեն ինչ։ Թարգմանում է ամեն մի հանդիսական, որ կյանքում հինգ անգամ հազիվ թատրոն է գնացել, թարգմանում է խմբի առաջին դերասաններից սկսած մինչև վերջինը։ Եվ ամեն ոք իր ոճով։ Մի խոսքով, տիրում է կատարյալ բաբելոնյան խառնակություն։ Սակայն միևնույն է, ինչ ոճով էլ թարգմանվեն պիեսները, լավ թե վատ, դերասանները խաղում են