անգամ չհիշել վերնահարկը, էժանագին ծափահարությունները չեն արտիստին արտիստ դարձնողը, այլ հանդիսականների լուրջ ու խոհուն մասի հավանությունը։ Պ. Արաքսյանը շատ ձիրքով կոմիկ է, նա այժմ առաջինն է իբրև կոմիկ, ահա ինչու նրանից ավելի ենք պահանջում։
Նույն պահանջը ես ավելորդ եմ համարում խմբի մյուս կոմիկից' պ, Ավետյանից։ Այս դերասանը ամեն դեր կատրում է միատեսակ։ նույնիսկ նա իր գրիմի մեջ, կարծես փոփոխություն չի սիրում. միշտ ատամները բաց, գլուխը աջ ու ձախ տատանելիս, բառերը կակազելով արտասանելիս (ես, ա, ա, ես կարող եմ, ա ա, ասել, ա ա, որ…) տեսա այդ դերասանին։ Իսկ հայերեն լեզվի աղավաղման մեջ կարող է եթե ոչ առաջին, գոնե երկրորդ մրցանակը ստանալ, բավական է ասել, որ մինչև այժմ չի սովորել արտասանել «թյուն» վերջավորությունը և շատ անգամ արտասանում է «թին», հանգըստութին, խաղաղութին և այլն։
Պ. Վրույրին պետք է նկատել, որ չի կարելի բոլոր դերերը Բաղդասար աղբար խաղալ, որ Փարիզի սալոնական բժիշկը, ֆրանսիական դուքսը, գերմանական հերցոգը, անգլիական լորդը համալի պես մեջքից թեքված, ունքերի տակից աչքերը գաղտագողի պլպլացնելով չի խոսում և այն էլ բուն ասիական առոգանությամբ։
Անցնելով դերասանուհիներին՝ մի քանի խոսք միայն նորերի մասին կասեմ։ Տիկին Մայսուրյանր դեռ շատ պիտի շարունակե աշխատել իր լեզուն հայացնելու համար, բեմական շնորհք ունի, զղացում նույնպես, դիտե նաև ըմբռնել ներկայացրած տիպերի հոգեբանությունը. բայց ձևերը դեռ բոլորովին մշակված չեն, խաղի մեջ նկատվում է աշակերտություն. նա կարող է շատ լավ ու լուրջ դերասանուհի լինել միմիայն անընդհատ աշխատանքի միջոցով։
Օր. Չմշկյանն իր ներկայացրած երեք դերերով մեզ չգոհացրեց. նրա ձևերը քնքուշ չեն, արտասանությունները ոչ նուրբ, բայց բավական համարձակ է խաղում. ապագայում կարող է դրամատիկական ծեր կանանց դերերը խաղալ վայնաչարի։
Մյուսների մասին շատ եմ դրել, բավական է Ներկայումս Բաքու է գտնվում պ. Գալֆայտն անունով մի երիտասարդ դերասան, որ, ինչպես ասում են, Փարիզում ուսումնասիրել է բեմական արվեստը, այնտեղ էլ մի քանի ներկայացումներ է տվել։ Լսում ենք, որ նա մտադիր է Փորձնական ներկայացում տալ Բաքվում։ Կգրեմ, երբ կտեսնեմ։