ՀԱՅՈՑ ԹԱՏՐՈՆԱԿԱՆ ԽՈԻՄԲԸ
Վերջերս Հայոց թատրոնական խումբը Բաքվում ներկայացրեց երկու սիրուն պիեսներ, որոնց մասին արժեր երկար խոսել, եթե ժամանակ ունենայի։
Խոսքս Հաուպտմանի «Կառապան Հենշել» և Ռովետտիի «Բարեկամներս դրամաների մասին է։ Առաջինը հոգեբանական երկ է, երկրորդը գաղափարական։ «Հենշել»-ի գրականգեղարվեստական արժանավորությունը անհերքելի է, «Բարեկամներ»֊ի հոգեբանականը մի փոքր զոհված է պիեսի խրատականին և ակավ ինչ վարդապետական է։
Ծանոթացնել Հայ հասարակությանը թե մեկի և թե մյուսի բովանդակության հետ յուրաքանչյուր գրական հանդեսի պարտականությունն է։ Ցավում եմ, որ ժամանակիս սղության պատճառով այս պարտականությունը կատարել անձամբ ես չեմ կարող, գոնե առայժմ։
Պետք է շնորհակալ լինել պ. Հովհաննես Աբելյանից, որ թարգմանել է այդ պիեսները և ներկայացրել։ Ասում են, որ «Հենշել»֊ ի և «Բարեկամներյ»֊ի ներկայացմանը հակառակ են եղել խմբի կառավարիչներից ոմանք։ Այդ այն պարոններն են, որոնց գրականական պահանջը «Մեդեա»—ներից, «Զավակներ»֊ից և «Քույր Թերեզա»֊ներից դենը չի անցնում։ Ինչ արած, օգնել այդպիսիներին մենք չենք կարող և ուշ է։ Մնում է, որ ցավենք նրանց ճաշակի մասին։
«Հենշել»-ի և «Բարեկամներ»-ի թարգմանությունները կատարված են անխնամ։ Ոճը լի է սխալներով և ռուսաբանությամբ, բայց պարզ է և ամբոխի համար հասկանայի։ Ամբոխի համար հասկանալի՜ ոճ' ահա մի բան, որին ես դեմ եմ հոգով ու մտքով, ինչ ասել է ամբոխ։ Ինչո՜ւ պիտի մենք մեր