Ռնանը ասում է՝ մի հանճար արտադրելու համար հարկավոր է, ամենաքիչը երեսուն միլիոն ժողովրդի ծանրությունը։ Արդարև, եթե փոքր ազգերը ընդունակ եղել են հանճարներ ծնելու, ընդունակ չեն նրանց զարգացնելու և ամբողջ աշխարհի առջև հանելու։ Ադամյանր ուներ յուր մեջ հանճար դառնալու բնական ուժ, հայ հասարակությունը անկարող եղավ նրան զարդացնելու։ Եթե այսպես չլիներ, գեղարվեստի փայփայված զավակը այնպես անժամանակ չէր մեռնի Պոլսի խավար մի անկյունում՝ տանելով գերեզման մի շարք չիրագործված հույսեր…
Բաց թողնենք տխուր հիշողությունները։ Նրանք կարող են մեզ շատ հեռու տանել։ Եթե հայ բեմը այժմ Ադամյանին հավասար դերասան չունի, ունի ուժեր, որոնցով կարող է պարծենալ իրավամբ. Բաքվի հայ խումբը այժմ պարունակում է յուր մեջ այն բոլոր ուժերը, որ ունի հայ բեմը։ Ես չգիտեմ, կա՞ն Պոլսում լավ դերասաններ ու դերասանուհիներ, բայց Ռուսիայում լինողներից միայն տիկին Հրաչյայի՝ տկարության պատճառով խմբից հեռանալն է զգալի։ Մյուս բոլոր՝ խբից դուրս լինողներին փոխարինողներ կան։
Խումբը անսամբլի կոզմից աչքի ընկնելու չափ առաջադիմություն է արել։ Գոնե այժմ շատ քիչ անգամ ենք տեսնում կոմիկին դրամատիկական դերում, և ընդհակառակը։ Այժմ խումբն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր դերասան գրեթե արդեն որոշել է յուր ամպլուան, և եթե այս կամ այն դերասանը փորձում է յուր ուժը յուր շնորհքին ոչ-համասրստասխան դերում, հաջողություն չունենալով, կամա-ակամա զգում է յուր սխալը և դառնում է դեպի յուր ամպլուան։ Կան, իհարկե, բացառություններ։ Կան այնպիսի համառներ, որոնք շարունակ մոլորվում են իրանց ուժերի վերաբերմամբ։
Այս տեսակ համառների մեջ գլխավոր տեղը բռնում է, դժբախտաբար, խմբի ամենափորձված դերասանուհին՝ տիկին Սիրանուշր։ Քանի֊քանի անգամ այս դերասանուհուն նկատել են, որ բնավ յուր ամանում չէ, երբ կատարում է չափազանց աշխույժ, շարժուն, կրակոտ ու նուրբ երիտասարդ կանանց դերեր։ Ո՛չ տարիքը, ոչ կազմվածքը, ոչ խաղի ընդհանուր ոգին չեն համապատասխանում այսպիսի դարերի։ Ուստի