Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թիֆլիզի խմբի գլխավոր ղեկավարությունը ընկերության կողմից հանձնված է մի հմուտ, ձեռնհաս և վստահություն վայելող անձի։ Մենք գոնե լիովին վստահ ենք, որ պ․ Ե․ Փիթոյանը, եթե կամենա սիրով վերաբերվել դեպի հայոց բեմը, կարող է նրան վերա դարձնել այն ցանկալի դրությունը, որ մի ժամանակ ունեցել է, երբ թատրոնական գործի գլուխ էին կանգնած հմուտ մարդիկ։ Վստահ ենք նաև, որ պ․ Աբելյանը, որ հրավիրված է բացի գլխավոր դերեր կատարելուց նաև ռեժիսյորի պաշտոնով, կկարողանա ներկայացումները կանոնավորել։ Գոնե առաջին երեք֊չորս ներկայացումները, որ տեսանք մենք այս տաբի, խրախույս են մեր վստահության։ Այժմ դերակատարները ավելի բարեխղճաբար են վերա բերվում իրանց դերերին, քան անցյալ տարի, աչքի ընկնող սխալներ չեն անում, ներկայացումները սկսվում են որոշյալ Ժամանակին, խաղամիջոցները դնում են կարճ, բեմի ետևից հասարակությունը անկարգության աղմուկ չի լսում, հուշարարը չի բղավում, ինչպես այդ առհասարակ լինում է հայոց ներկայացումներին։

Այս բոլոր առավելությունները սակայն չեն կարող դնել այն խոշոր թերությունը, որ նկատելի է խմբի մեջ։ Դա կանանց ուժերի սակավությունն է։ Լուրջ դրամաների համար խումբը, բացի տիկ․ Մայսուրյանից, չունի ոչ մի քիչ-շատ աչքի ընկնող ուժ դրամատիկ պատասխանատու դերերի համար։ Ուստի զարմանալի է, որ ընկերությունը չի հրավիրել օր. Խիթարյանին կամ գոնե Վարդ․ Ֆելեկյանին։ Տիկ. Սիրանուշի բացակայությունը շատ էլ զգալի չէ, որովհետև ռեպերտուարը այնպես է կազմված, որ տիկինը նրանց մեջ չի կարող դեր ունենալ։ Գոհություն աստծուք այս անգամ մենք ազատված ենք անմիտ և անհամ մելոդրամներից, որոնց այնպիսի եռանդով պահում էր խեղճ բեմի վրա տիկ․ Սիրանուշի համառությունը։ Նոր կազմված ռեպերտուարի մեջ պատկառելի դերասանուհին կարող էր տեղ ունենալ, եթե կամենար հաշտվել ժամանակի անողոք ուժի հետ և թողնելով ջահել կանանց դերերը, անցներ մայրերի դերերին նաև եթե կամենար ըմբռնել հասարակության գեղարվեստագետ մասի արդարացի կարծիքը, թե Համլետի կաշվի մեջ մտնելու նույնիսկ իրանից