Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյանքի արդյունք է։ Չափազանցություն արած չեմ լինի եթե ասեմ, որ ույդ տակավին երիտասարդ դերասանուհին ունի քանի մի նշույլներ արտիստուհի դառնալու, հարկավ, անխոնջ աշխատասիրության և անընդհատ ինքնա՛կրթության պայմանոմ, Տիկինը օժտված է այն աստվածային կայծով, առանց որի դեղարվեստի ոչ մի ասպարիզում աչքի ընկնել չի կտրեյի։ Այդ կայծի շնորհով է, որ երբեմն համապատասխան դերում կարողանում է հանդիսականի սրտի չարերը շարժել և ստիպել նրան զգալ իր ներկայացրած տիպերի ղգացածր։

Արտաքինի կողմից տիկ. Մայսուրյան օժտված է բավական բեմական տեսքով, ունի ազդու և դուրեկան ձայն, թեև զորեղ դրամատիկական դերերի համար այդ ձայնը բավականաչափ ուժեղ չէ, ուստի և շատ անգամ դավաճանում է նրան։ Խաղը զերծ է հին շուկայի կեղծիքից և կրում է ժամանակակից ռեալական ուղղության ազդեցություն։ Նկատելի է, որ Հայ դերասանուհին ուսումնասիրել է հայտնի ռուս դերասանուհիների խաղը և աշխատում է հետևել նրանց։

Այս է պատճառը, որ նրա ձևերը ցանկալիի չափ նուրբ չեն։ Նաև միատեսակ են։ Դրամատիկական զորեղ մոմենտներին նա սովորաբար մեջքը կորացնում է տգեղաբար և բռունցքները սեղմում այտերին և այս անում է հոգեբանական ամենատարբեր դրությունների մեջ։ Նույն ձանձրալի միատեսակությունը զգացվում է նրա ձայնի ելևէջների մեջ, որոնք շատ անգամ բնականից ավելի լալկան են և անախորժ...

Եթե տիկին Մասուրյանցն աշխատի ազատվել այս թերություններից, նաև աշխատի հայացնել յուր անախորժ օտարահնչուն արտասանությունը—կարող է ժամանակին դառնալ արտիստուհի։ Ասում եմ արտիստուհի, որովհետև այլ է դերասանուհի (actrice), այլ է արտիստուհի (artiste) Դերասանը արհեստավոր է, իսկ արտիստը գեղարվեստագետ։ Կարելի է այս անգամ դերը լավ սերտել, լավ խաղալ, նույնիսկ սրտեր շարժել, բայց այդ դեռ չի նշանակում կատարյալ արտիստություն։

Կատարյալ արտիստի խաղը զերծ է բոլոր խորդուբորդնրից և անախորժ վայրկյաններից։ Այն մի հստակ գեղարվես