Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրական ամբողջություն է։ Կատարյալ արտիստի համար չկան փոքր և մեծ դերեր։ Նա բոլոր դերերը համահավասար ճաշակով ու նրբությամբ է խաղում։ Չկան նամանավանդ միևնույն դերի մեջ դերասանի համար սիրելի և ոչ սիրելի մոմենտներ։ Կատարյալ արտիստը նախ և առաջ սիրահար է հաջորդականության։ Նա յուր ուժերը շի սպառում մի հայտնի սիրեցյալ տեսարանում և մյուս տեսարանները տանում ակամա, անփույթ։

Իսկ տիկ. Մայսուրյանցի խաղի մեջ ամեն անգամ նկատվում է նորա դժգոհությունը կամ գոհունակությունը յուր գերերից, նկատվում է նաև անախորժ անհաջորդականություն միևնույն ղերի մեջ։ Նա մի տեսարան լավ է տանում, մյուսը՝ բոլորովին փչացնում, մեկում հափշտակվում է, մյուսում՝ ուժասպառ դառնում։ Եվ այսպես բոլոր դերերի մեջ։

Կարելի էր տիկ. Մայսուրյանից պահանջել մի փոքր ավելի ուշադրություն և դեպի յուր զգեստները, որ ոչ հարուստ են և ոչ բազմատեսակ։ Բայց այս պահանջը կլիներ չափազանց խիստ, աչքի առաջ ունենալով այն չափավոր վարձը, որ ստանում են առհասարակ մեր դերասանուհիները։

Ընդհանուր առմամբ տիկ. Մայսուրյանը գնահատելի ուժ է մեր այժմյան աղքատիկ բեմի համար։

Նրա հետ կարող է մրցել, ով գիտե գուցե և գերազանցել, շատ տեղերում օրիորդ Խիթարյանը, եթե միայն խմբի մեջ լիներ։ Ինձ համար միանգամայն անհասկանալի է, ինչու Դրամատիկական Ընկերության հարգելի Վարչությունը այս տարի չհրավիրեց այս ընտիր դերասանուհուն։ Շա~տ դերասանուհիներ ունինք, օր եղած քչերին էլ անուշադիր ենք թողնում։

Չեմ կարծում, որ օրիորդ Խիթարյանի պահանջներն այնքան մեծ լինեին, որ հնարավոր չլիներ ընդունել նրան։ Գեղարվեստի գործում սակարկությունը վնասակար ախտ է և չպիտի մի քանի ռուբլիների համար բեմը զրկել կարևոր ուժերից և հասարակությանը արդարացի տրտունջների առիթ տալ։ Չպիտի նաև արհամարհել թատրոն այցելողների պահանջը։ Թատրոնը հասարակական հիմնարկություն է, ուստի և Վարչությունը պարտավոր է ղեկավարվել միայն հասարակության