Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճաշակով։ Այո տարի խաղացվեցին մի քանի Ժամանահակհց պիեսներ, որոնց մեջ օր. Խիարյանի մասնակցությունն ուղղակի անհրաժեշտ էր, օրինակ, «Վանյուշինի զավակները»։ «Խորասուզված զանգակ» և այլն։

Այսպես թե այնպես ցանկայի, նույնիսկ պարտավորական է, որ գոնե եկող սեզոնին օր. Խիթարյանը խմբում քինի։

Ցանկալի կլիներ նաև տիկ. Սպենդիարյանի մասնակցությունը, եթե միայն հարգելի տիկինը փափադ և միջոց ունի Հայ բեմին հարատև ծառայելու։ Որքան ուզում են թող խիստ վերաբերվեն լրագրական ռեցենզենտները տիկնոջ առաջին քայլերին, իմ կարծիքով նա վերին աստիճանի համակրելի Հյուր է մեր բեմի համար և կարող է լինել նրա գեղեցիկ զարգերից մինը։ Նրա արտաքինը շատ բեմական է, ձևերը նուրբ սալոնական, գիտե նուրբ ճաշակով հագնվել և ավելի վայելուշ պահել իրան բեմի վրա, քան շատ և շատ հմուտ դերասանուհիներ։ Իսկ դրանք այնպիսի հազվագյուտ հատկություններ են, որոնց ճրագով պիտի փնտրել մեր բեմի վրա։ Տիկին Սպենդիարյանը միակն է, որ կարող է grande dame֊ների դերերը ժամանակակից պիեսներում կատարել տա զանգով և ճաշակով։ Այս տեսակ դերերի համար մենք դեռ դերասանուհր չունենք, այն պարզ հանգամանքի շնորհով, որ ժամանակակից սալոնական նրբությունները տակավին հալածված տարը են մեր բեմում։ Կան, իհարկե, թերություններ տիկ. Սպենդիարյանի խաղի մեջ, բայց նրանք բեմական անփորձության պիտի վերագրել և ոչ ձիրքին։ Տիկինը երիտասարդ է և ընդամենը մի քանի անգամ է բեմ դուրս եկել։

Մեր վաղեմի ծանոթ տիկ. Վարդուհին ուղղակի անփոխարինել, է կոմիկ կանանց դերերում, Ներկա սեղոնում նա միակն է աչս տեսակ ղերերի համար և յուբ ուսերի վրա քաջությամբ կրում է նրանց ծանրությունը, Նա միշտ լավ գիտեվյուր դերերը, միշտ յուր տեղումն է և երբեք ձանձրալի չէ։

Տիկ. Մելիքյանը, այս համեստ դերասանուհին, նույնպես բարեխիղճ և անհրաժեշտ ուժ է, Եթե ռեժիսյորր նրան ամեն անգամ յուր ամպլուային հարմար գեբեր աա, դերասանուհին երբեք հանդիսականներին գժկամության առիթ չի տա, Անսամբլի համար նա մի շատ կարևոր դերասանուհի է, որ