Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեի իմ հայտարարությունը, իսկ «Մշակ»֊ին ոչ։ Բայց 2 օրագիր ունինք, և ես կամա֊ակամա ստիպված էի երկուսին ուղարկել իմ հայտարարությունը։ «Նոր դար»-ի հետ ես ևս ավելի խոշոր ընդհարում եմ ունեցել։ Բայց «Նոր դարձ»֊ը տպեց, իսկ «Մշակ»֊ը ոչ։ Հենց այսքանւ միայն բավական է, որ «Մշակ»֊ի ղեկավարները կարմրեն ամոթից, եթե միայն… Գոնե կարմրեն հենց իրանց մոտիկ անցյալից։ Չէ որ իմ գրքերի հայտարարությունները «Մշակ»֊ը մինչև վերջին դեպքը տպում էր կենտրոնական գրավաճառանոցի ընդհանուր հայտարարութչունների շարքում։

Ինչևէ, «Մշակ»֊ը գիտակցաբար մի տգեղ բան է արել։ Թող գոնե խոստովանի իր մեղքը։ Սակայն նա չի կարող խոստովաներ որովհետև նրա տգեղ վարմունքի պատճառը քրստմնելի է։ Արժանի՞ է արդյոք այդ տեսակ վրիժառություն Արծրունու օրգանին, թող պատասխանեն Քալանթար֊Լեո և ընկերությունը, որ ամեն անգամ նեղն ընկնելիս Արծրունու ժողովրդականացած անվան հովանավորության տակ են թաքնվում երկչոտությամբ։

Մի խոսք ևս, և իմ ասելիքը վերջացած է։ «Մշակ»֊ը իր կույր թշնամության մեջ այնքան մոռանում է ինքն իրան, որ ուզում է բաց անել իմ կեղծ անունները։ Թվով է Մաղքոսն ու Մենավորը, այդ ձեր գործը չէ, պարոններ, բայց իմացեք, որ ինչ որ նրանք գրել են «Մշակ»֊ի մասին, երկու ձեռքով ստորւսդրում եմ ես։ Գալով պսևդոնիմներ բանալուն, թե որքան ներելի է այս, մատնացուց եմ անում նույն «Մշակ»ի 1809 թ. № 109֊ը։ Այդ համարում «Մշակ»֊ը պսևդոնիմ բանողին համարում է հեստավոր…

Այսքանը բավական է այժմյան «Մշակ»֊ի բարոյական ու մտավոր սնանկությունը մի անգամ ևս ապացուցանելու համար։


ՋՀՈԻԴ-ՔՈԻՇԱՆ


Հեղինակը նպատակ ունի այս վեպով ծանոթացնել մեզ Պարսկաստանի կյանքի հետ։ Գեղեցիկ նպատակ, որ չգովել չի կարելի։ Միայն ափսոս, որ հեղինակը յուր երկին վեպի