Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձակվում է ինձ վրա և ղեռ ասում է՝ արհամարհում է։ Արհամարհանքը լռությամբ է արտահայտվում։ Իսկ «Մշակ»-ը ոչմի հայ գրողի վրա այնքան չի հարձակվել ու հարձակվում, որքան ինձ վրա։ Միայն իմ «Ունե՞ր իրավունք» դրամայի առիթով նա մի ամբողջ ամիս ինձ հայհոյեց։ Բանն այնտեղ հասավ, որ կիրակնօրյա ցնդստբանությոլններ շարադրող պ. Լ-ն բացարձակ ասաց, թե հայ թատրոնին ինքն ուրույն պիեսներ հարկավոր չեն, և ասաց լոկ այն պատճառով, որ ես պիեսներեմ գրում։


Ամեն անդամ «Մշակ»-ը փրփր․ ու կատաղում է իմդեմ, երբ անունս ասպարեզ է գալիս։ Բավական է մի ռուս լրագրում իմ մասին մի որևէ կարծիք հայտնվի, և ահա «Մշակ»-ը կատաղում է։ Մի ամբողջ շաբաթ նա հարձակվեց «Кавак. вест.» ամսագրի վրա դրդված այն պատճառից, որ ռուս ամսագիրը տպում էր իմ վեպերի թարգմանությունը և գովել էր իմ «Եվղինե» պիեսը։ Ուր որ նայում է «Մշակ»-ը, իմ ուրվականն է տեսնում և աշխատում քարեր ձգել նրա վրա։ Եվ դեռ ասում է, թե արհամարհում է։ Ով տողամեջ կարդալու ընդունակություն ունի, կարող է նկատել, որ նույնիսկ գրականության հետ կապ չունեցող հոդվածներում «Մշակ»-ն աշխատում է այս կամ այն կերպ ինձ խածնել։ Վերջապես,«Լումա»-ն իր վերջին համարում «Մշակ»-ի միայն մի հոդվածից դուրս է բերել 20—25 հայհոյանքներ իմ դեմ։ Այդպես եք արհամարհում...


Իսկ այս բոլորին ինչո՞վ եմ պատասխանել։ Երկու հոդվածներով ու մի այդ չափ էլ ֆելիետոններով։


Եթե արդեն կարող է խոսք լինել արհամարհանքի մասին, ես ունիմ իրավունք այդ խոսքն ասելու։ Չէ՞ որ ինքներդ խոստովանում եք, որ ես ձեզ չեմ ուղարկում իմ գրքերը։ Արդ, այդ ի՞նչ է նշանակում։ Այդ չի՞ նշանակում, որ ես այժմյան «Մշակ»-ի կարծիքը գրականության մասին համարում եմ.․․զրո։


Այժմ իմ հայտարարության մասին։ Գրիգոր Արծրունին մինչև մահը տպել է իմ հայտարարությունները և տպել է ձրի։ Ուրեմն, զուր է «Մշակ»-ը նրա անունով արդարացնում իր արարքը։ Եթե ունենայինք հինգ օրագիր, գուցե չորսին ուղար-