Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարանների նկարագրություններ կարելի է կարդալ միայն այն ժամանակ, երբ նկարագրողը գեղարվեստական վրձին է։ Իսկ պ. Շահրիարի չորս թե ավելի տեսարանների տակից նրանբ դուրս են եկել վերին աստիճանի հակա գեղարվեստական և տգեղ։

Ընդհանրապես «Ջհուդ-Քուշանը» լրագրական հոդվածների ժողովածուի տպավորություն է գործում։ Հեղինակր ավելի խելացի վարված կլիներ, եթե յուր գրքույկը համեմատաբարար անվաներ «Տեսարաններ Պարսկաստանի կյանքից» և ոչ վեպ, որ մեծ հավակնություն է նրա կողմից․ վեպ գրելու համար բնածին շնորհք է հարկավոր, իսկ այս շնորհքը փողոցում չի ծախվում։

Շահրիարի ոճը վատ չէ. բայց իբրև լրագրական հոդվաձագրի ոճ և ոչ վիպասանի։ Գրքույկը լիքն է պարսկերեն և թուրքերեն բառերով, որոնք ձանձրույթ են պատճառում ընթերցողին։

Գրքույկի գինը մի ռուբլի, թանկ է։

«ՏԱՆՏԻՐՈՋՍ ԱՂՋԻԿԸ»

Վիպտկ Նար-Դոսի, հրատ. «Լույսի»: Թիֆլիս, 1902

Մի հայ վարժապետ սենյակ է վարձում մի կապայավոր Թիֆլիսեցի հայ վաճառականի մոտ։ Շուտով նա ծանոթանում է տանտիրոջ ընտանիքի հետ և հրավիրվում դասատու նրա որդու համար։ Վարժապետը եղբորից անցնում է քրոջը և սկսում է նրան էլ հայերեն լեզվի և պատմության դասեր տալ։ Օրիորդ Քարոն.. որ գիմնազիական կրթություն ունի, մեր վարժապետին հափշտակում է յուր «կրակ շարժումներով», «կրակ քայլվածքով» և «կրակ խոսակցությամբ» նաև արևելյան գեղեցկության ուրույն տիպարով, պինդ դեղձի նման թուխ ու Թավոտ դեմքով, բեղերով և զարմանալի առատ ու երկայն մազերով։ Վարժապետը խելքը կորցնում է և սիրահարվում։ Աղջկա ծնողներն այդ հասկանում են և առաջարկում նրան