Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեռաՆալ իրանց տնից։ Վարժապետը սկսում է տանջվեր Միօր նրանք պատահաբար հանդիպում են Մուշտա յիդում։ Տեղի է ունենում բացատրություն, որից երևում է, թե Քալոն թեև սիրում է վարժապետին, բայց անզոր է կռվելու ծնողների կամքի դեմ։ Վարժապետը կատաղում է և ձեռն ուժգինզարկում սեղանին։ Զբոսնող ամբոխը նկատում է այդ։ Օրիորդի բժիշկ եղբայրը, որ նստած է լինում մի ուրիշ սեղանի քով, նկատում է սկանդալը և քիչ է մնում վարժապետին ծեծի...


Սիրահարները բաժանվում են։ Քալոն ամուսնանում է մի հարուստ գինեվաճառի հետ։ Վեց տարի հետո վարժապետը հանդիպում է նրան փողոցում. Քալոն գիտակցել է, տգեղացել և ի վրա այսր թասակրավ է հագել և գնում է դրբացի մոտ. մի խոսքով դարձել է Թիֆլիսի տափակ կեկելներից մեկը։ Վարժապետը, իհարկե, հիասթափվում է և մոռանում Քալոյին։


Այս է Նար-Դոսի 90 էջերից բաղկացած վեպիկի բովանդակությունր, որ, ինչպես տեսավ ընթերցողը, ավելի բանհասարակ է։ Վեպիկը գեղարվեստական հրապույր չունի, բայցկարդացվում է, իսկ այս քիչ բան չէ։ Հեդինակի ոճը զերծ է գռեհկաբանությունից, բավական գրականական է, միայն ափսոս պատկերավոր չէ։ Նկարագրությունները ազդու չեն, հեղինակի վրձինը հարուստ երանգներից զուրկ է, չունի նաև գեղեցիկ համեմատություններ։ Գալով հեղինակի դիտողական ընդունակությանը, մակերևութ ական է։ Կան դարձվածներ, որոնք տարակուսանքի ժպիտ են շարժում, օրինակ «և խելքի ծայրը գնում էր քննելու համար» (էջ 23)։ Տգեղ հերոսուհու կեղտոտ եղունգների նկարագրությունը։ Սիրո արտահայտությունը երկու սիրահարների մեջ նկարա դրված է տարօրինակ։ Այսպես, օրինակ, մի տեղ հերոսը, որի լեզվից պատմվում է անցքը, յուր նկարագրությանը աշխույժ տալու համար ասում է. «երբեմն նա (սիրունին) ուղակի բոնում էր քթիցս, ես քաշում էի նրա գիսակը» և այլն։


Մի թեթև նկատողություն։ Ըստ երևույթին պ. Նար-Դոսը վիրատեաց է։ Նա մի քանի տեղ ծաղրում է վրաց լեզուն, զայրանալով, որ յուր հերոսուհին այդ լեզվով է խոսում։ «Վիրական զզվելի հնչյուն, անիծած վրացերենով», այս այնպիսի