Լինել հավատարիմ ամուսին—կնոջ համար համարվում է պարտավորական'։ Մայրական զգացումը բնական է և անհաղթելի, նաև սուրբ։ Բայց այս չէ կնոջ բուն երջանկության հիմնաքարը։ Թող բարոյախոսները ընտանեկան կյանքով չբավականացող կանանց հրավփրեն «հասարակական գործունեության» ասպարեզը և բարձրաձայն դոռան ու հավատացնեն, թե այդտեղ նրանք կարող են գտնել անհատական երջանկություն։ Թող այդ բարոյախոսները մոլեռանգությամբ քարոզեն, թե կինը, ինչպես և տղամարդը, կարող է ապրել և լինել երջանիկ միայն այն պարտականությունները կատարելով, որոնց բարդել է և բարդում է նրանց վրա հասարակական բարոյական հայացքների միջին մակարդակը։ Այդ բարոյախոսների համոզումները չեն կարող ինձ համար ղեկավար լինել և ոչ որևէ ներգործություն ունենալ իմ սեփական գաղափարների վրա։ Կնոջ, ինչպես և տղամաբդի, բուն երջանկության հիմնաքարը թաքնված է նրա հոգու խորքում։ Այնտեղ, ուր չի կարող մուտք գործել ոչ ամուսնու սերը, ոչ նույնիսկ մայրական պարտավորությունների գիտակցությունը և ոչ նամանավանդ հասարակական կարծիքի դատաստանը։ Եթե կա կնոջ հոգու խորքում սեփական անհատական երջանկության գիտակցություն' տոգորված անձնական ինքնուրույնության զգացումով—նա երջանիկ է։ Եթե չկա այդ—նրա կյանքը հիմնված է կեղծիքի, խաբեբայության ու ստի վրա։
Ահա այս կեղծիքի, խաբեբայության և ստի դեմ է բողոքում իմ հերոսուհին։ Սա իմ սնոտի երևակայության պտուղը