Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րատև, ավելի բարդ վերքեր ասպարեզ հաներ։ Նրանք գեղարվեստական ճշմարտությունը չեն զոհում նախադրյալ, բռնազնոսիկ իդեալի, որպեսզի շահագործեն ամբոխի զգացումները։ Նրանք արհամարհում են «կարճ և դյուրինս ճանապարհը դեպր հռչակ և ժոզովրդականություն, թողնելով այն սակավարյուն տկարների համար։

Ադա Նեգրին լինելով տենդենցիոզ բանաստեղծ, զերծ է այդ տեսակի բանաստեղծների գլխավոր թերությունից - շուտ թառամող գափնիներ վաստակելու տենչից։ Նա դափնիների հրապույրով հարբած չէ։ Նա երդում է ամբոխին մատչելի մոտիվներ, որովհետև մանկությունից նրա ականջներն այդ մոտիվներին են սովոր։ Եվ նա անկեղծ է, ուրեմն և իսկական բանաստեղծ։ Նա նկարագրում է մանկությունից յուր աչքերով տեսած, ուսումնասիրած ցավեր։ Նա ունի այն, ինչ որ չունի տենդենցիոզ գրողների մեծամասնությունը - չափավորության զգացում։ Նա մարդկային դժբախտ տարրերի առանց այն ևս շատ հուզիչ, շատ տխուր վշտերը չի ուռեցնում պարսկական դերվիշների նման փրփուրը բերնին, այլ երգում է բնական ձայնով, անկեղծ։ Ահա ինչու նրա երգերը գեղարվեստական են։ Նա նախ և առաջ բանաստեղծուհի է, ապա գաղափարի ծառայող։

Մի քանի ոտանավորներ ուղղակի հուզում են ընթերցողին և խորը տպավորություն թողնում նրա սրտի վրա։ «Հրդեհը հանցերում» սոսկալի է յուր զորեղ նկարագրությամբ։ «Հեթանոսական համբույրը», «Միայն քեզը» և մռայլ ոգով գրված «Մառախուղը» իսկական բանաստեղծություններ են, համամարդկային նշանակություն ունեցող։ «Ինչո՞ւ»-ն իրականության ճիշտ դրոշմն է կրում։ «Մինչև մահ և հետո» բանաստեղծուհու անձնական տենչանքներն է արտահայտում։ «Մանուշակը» կանացի քնքուշ հոգու թեթև հառաչանք է։

Մեր ազգային վերքերը խռպոտության հասնող բարձր ձայնով երգողները կարող էին շատ բան սովորել Ադա Նէգրիից։ Գուցե ճշմարիտ բանաստեղծուհին նրանց ներշնչեր փոքր-ինչ չափավորության զգացում, առանց որի չի եղել և չի կարող լինել իսկական գեղարվեստ։

Թարգմանիչը հաջողեչ է դժվար գործը գովելի ձիրքով։