բոխի մեջ հռչակ ստանալու ողորմելի ձգտումով վարակված տափակությունների ծիծաղելի սխալանքների մեջ չի ընկնում։
Արժե Ադա Նեգրու ոտանավորները արտասանել հայ բեմից։ Արժե մանավանդ կարդալ նրանը։ Թարգմանիչ պ. Հ. Հակոբյանը վերաբերվել է իր գործին բանաստեղծական ձիրք ունեցող անձի սիրով և խնամքով, և հայ լեզուն նրա գրչի տակ կարողացել է արտահայտել իտալական լեզվի նրբությունները ընդհանուր առմամբ հաջող։
Գրքույկին կցած է հեղինակի կազմած ամփոփ և սիրուն քննական֊կենսագրական տեսությունը, որ ճիշտ գաղափար է տալիս բանաստեղծուհու մասին։
Գրքույկն արժե ընղամենը 30 կ․, որ բոլորովին թանկ չէ։
ԱԴԱ ՆԵԳՐԻ, «ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ»
Իտալական բանաստեղծուհու մասին «Լուման» արդեն տվել է տեղեկություն յուր ընթերցողներին նույն պ. Հակոբյանի թարգմանության առիթով։ Ներկա երկրորդ պրակը պարունակում է Ադա Նեգրու 23 ավելի կենսական և հյութալի ոտանավորները։
Ադա Նեգրին տենդենցիոզ բանաստեղծ է։ Նրա երգերի գաղափարը բանվոր դասի դաժան կենցաղն է յուր ողբերգական բովանդակությամբ։ Մի հեղինակ, որ յուր ոգևորության աղբյուրը մարդկային ամենաթշվառ շրջանների մեջ է գտել, շատ դյուրին կարող է հռչակ և ժողովրդականություն գաստակել։ Տենդենցիան հեղինակի համար ամենակարճ ուղին է դեպի ամբոխի սիրտը։ Ամբոխը տենդենցիայի երկրպագու է։ Կան արյունոտ վերքեր, որոնց հանձնարարելու կարիք չկա և երբ բանաստեղծը այդ վերքերի մասին է խոսում, կարող է ապահով քինել, որ շատ շուտ կարժանանա ծափահարության։ Լուրջ տաղանդները խույս տալիս աղաղակող քաղաքական կամ հասարակական խնդիրներից, նրանք աշխատում են մարդկային հոգու խորքերը ումնասիրել և ավելի եքկա