Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամյանը ասում էր․ քանի արտիստը կենդանի է, իրավունք ունի յուր փառքը վայելելու լիովին։ Ահա ինչու նա զգայուն էր և խստապահանջ դեպի հասարակական անցողակի ծափահարությունները։ Առաջինը լինելով յուր ընկերների մեջ, նա դոհ չէր այն առատ բարոյական տուրքով, որ տալիս էր նրան քննադատությունը, և այն պսակներով և ոսկյա ու արծաթյա նվերներով, որ տեղում էին նրա գլխին անձրևի պես հանդիսականների կողմից, յուր նպաստների ժամանակ։ Նա ուղում էր, որ ամենքի միակ և բացառիկ կուռքն ինքը լինի, որ ոչ ոք չհամարձակվեց։Նրա դարփնիներից մի տերև անդամ ստանալ։Թատրոն ասէղով, նա հասկանում էր Ադամյան և միայն Ադամյան, և զարմանում էր, որ հասարակությունն ու մամուլը ամբողջ ժամանակ իրանով չեն զբաղված։ Դա մասամբ ռուս թատրոնի ազդեցությունն էր։ Աշխարհի երեսին ոչ մի երկրում արտիստի անձնականով այնքան չեն հետաքրքրվում՛բեմով, որքան Ռուսիայում։ Դեռ նորերս կարդացի ռուս հայտնի երաժշտական քննադատ Իվանովի գանգատը այս մ ասին։Ռուսը չի ասում,— գրում է Իվանովր, թե «ես այսօր գնում եմ թատրոն այսինչ պիեսը տա՛նելու», այլ՝ «այսինչ դերասանին լսելու»։Բնական է, որ ռուս դերասանր, եթե խոշոր տաղանդ է, քիչ է մնում իրան համարի աշխարհի առանցքը, ինչպես մի Շալյապին, մի Սոբինով և այլն։Բնական է նաև, որ հայ դերասաններն էլ վարակվեն այս ինքնաերկրպադությամբ։ Չէ որ մեծերի օրինակը միշտ վարակիչ է փոքրերի համար։Ադամյան ի փառասիրությունը հաճախ փոխվում էր մի տեսակ բռնակալության յուր ընկերների վերաբերմամբ, Ահա ինչու նա իրավունք համարեր հենց առաջին քայչից Աբելյա