նի ոտների տակ ձմերուկի կճեպ ձգել։ Բայց տաղանդն ընթացող ջուր է, որ վաղ թե ուշ գտնում է յուր ճանապարհը։ Ինչպես Ադամյանն էր խորտակել ժամ անակին հարյուրավոր խոչընդոտներ և հասել յուր փառքի գադաթնակետին, նույն ուժով և նորածին տաղանդը պիտի խորտակեր։ Աբելյանը կարողացավ համբերությամբ և մշտական զվարթ ժպիտր երեսին տանել բոլոր դժվարությունն երր բեմական կարիերի և այսօր դառնալ Ադամյան ի արժանավոր հաջորդը։
Հայերը մեռելապաշտ են։ , նրանք գիտեն տաղանդով ողբալ և գեղարվեստորեն կուրծք ծեծել հանգուցյալ գործիչների մասին։ Քանի Ադամյանը Պոլսում հիվանդ պլառկած էր, ոչ ոք չկամեցավ օգնության հասնել և փրկել նրան վաղահաս մահից, որ ուղղակի նյութական պակասության և վատդարմանման հետևանք էր։ քայց երբ մեռավ, բարձրացրին անա սելի վայնասուն։ Ո՞վ պիտի փոխարինե Ադամյանին, մեռավ հայ թատրոնը։ Կարծես, մի հասարակական հաստատության գոյությունը մի գործչի կյանքից է կախված, թեկուզ այդ գորժիչը լինի շատ խոշոր։ Կարծես, վերջապես, հայ ազգի բեղմնավոր արգանդը չորացել էր Աղամյանի ծնվելուց հետո և այլևս հայ թատրոնին չպիտի նվիրեր տաղանդներ։ Մոտիկ ապագան ցույց տվեց, որ վայնասունը շատ է հիմնա՛վոր չէր։ Ադամյանին անմիջապես փոխարինեցին երկու խոշոր ուժեր, մեկն Աբելյանն էր յուր արագարագ հասունա ցող տաղանդով, մյուսը Պետրոսյանը' սիստեմատիկ և կանոնավոր մտավոր զարգացում ով և հայ դերասաններր համար ոչ սովորական աշխատասիրությամբ։ Եթե արդեն Շեքս։գիրն անհրաժեշտ էր հայ բեմի համար, ապա Աբելյանը Ադամյանի մահից և մի քանի տարի չանցած վերստեղծեց Օթելլոն , իսկ Պետրոսյանը' ԱրքաԼիրը և երկուսն էլ անվիճելի հաջողությամբ, երկուսն էլ սիրվեցին հասարակությունից։ Նրանք հերթով և փոխադարձաբար կատարեցին Ադամյանի և մյուս կլա՛սիկ դերերը։ Հարկավ, տարբերությունը Ադամյանի և յուր հաջորդների մեջ մեծ էր, բայց այս մի այնպիսի անդունդ