Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանոն մտավոր դաթզացման հետքը դեռ չէր ջնջվել նրա ուղեղում։

Եվ այսպես, Շեքսպիրով հափշտակված Ադամյանը սկսեց արհամարհել, այսպես կոչված, միջին ռեպերտուարը։ Նրա Համլետը, Արքա Լիրը, Օթելլոն սկսեցին թափառել Կովկասյան գավառների այնպիսի վայրեր, ուր Շեքսպիրի մասին այնքան գաղափար ունեին, որքան այժմյան անթել հեռախոսի մասին։ Եվ ահա Ադամյանի օրով Հայ բեմը չի տալիս ինքնուրույն պիեսներ, եթե չհաշվենք Մուրացանի «Ռուզան»֊ը և Քիշմիշյանի «Օր. Բերոյան»֊ը, որոնք, սակայն, ոչ Ադամյանը ազդեցությամբ են գրված և ո՛չ նրա համար, և որոնց Ադամյանը չէր էլ ներկայացնում։ Սունդուկյանը ի նկատի չպիտի առնվի։ Նրա պիեսները Ադամյանից շատ և շատ առաջ են գրվել Ամերիկյանի և Չմշկյանի ազդեցությամբ։ Րաֆֆին, որ գուցե կարողանար տաճկահայերի կացությունը տաղանդով պատկերացնել բեմի վրա և ահագին ազդեցություն ունենալ, մի անգամ էլ յուր ուժն այս ասպարիեզում չփորձեց։ Նա բացասաբար էր վերաբերվում Ադամյանին և երբեք չէր հաճախում նրա ներկայացումներին։

Այլ էր Ադամյանի մահից հետո։ Ճշմարիտ է, չկ՛ար այլևս Հայ թատրոնի ամենապայծառ աստղը, որ, եթե վրա չհասներ վաղաժամ մահը, անկասկած պիտի անցներ համաշխարհային արտիստների շարքը, բայց Հայ թատրոնը մեռած չէր։ Նա ուներ երկու սյուն' Աբելյանին և Պետրոսյանին, որոնց ջանքերով ստեղծվեց և ռեպերտուար։ Երկու թե երեք տարի միայն կովկասահայերը չունեցան կանոնավոր բեմ։ 1890 թվին երիտասարդ թատերասերների մի խումբ վճռեց վերականգնել այն, Ադամյանի մահից հետո այդ դյուրին բան չէր։ Հասարակությունը սառել էր դեպի թատրոնական գործը, մամուլը նույնպես չէր զբաղվում նրանով, Բայց թատերասերները չհուսահատվեցին։ Նրանք հաջողեցրին հանգանակել մի որոշ գումար, ժողովեցին տեղական ուժերը, ուղարկեցին Պետրոսյանին Պոլիս այնտեղի ուժերն և հրավիրելու։ Սակայն տյլևս