Ով կար։Աղամյանը և Աստղիկը վախճանված էին, Մնակյանը մինչև կոկորդը թաղվել էր տաճկական օպերետի տիղմի մեջ և այլևս պիտանի չէր լուրջ թատրոնի համար, տիկ․ Հրաչյան ընտանեկան հանգամանքներով հրաժարվել էր բեմից։Մնում էր միայն տիկ․ Սիրանուշը, որ հրավիրեց կոմիկ Թուրյանի հետ։
Կազմվեր մի խումբ նոր ուղղությամբ։ Առաջ եկան նոր բեմական ընդունակություներ։ Ուշադրություն դարձվեր տեղական ուժերի վրա։ Հներից Տեր-Դավթյանը, Ավալյանը, Աղայանը, տիկ․ տիկ․ Վարդուհին, Զաբելը, Մելիքյանը բռնեցին իրանց արժանավոր տեղերը, նորերից ուշադրություն գրավեցին Վրույրը, որ այժմ մեր շնորհալի կոմիկներից մեկն է, Աբրահամյանը, Հարությունյանը և այլն։ Դերասաններին տրված էր կատարյալ ազատություն իրանց ունեցած ձիրքը մշակելու և զարգացնելու՝ առանց այս կամ այն անձի բռնակալության։ Ամենքը ընկերներ էին,չկար մեծ ու փոքր, տեր և ծառա։ Վարչությունը դերասանների հետ վարվում էր բարեկամաբար։Մինչդեռ առաջ այլ էր. մի խումբ ջոջեր կամ իրանց ջոջեր համարող մարդիկ թատրոնը դարձրել էին մի տեսակ ռուսական ոստիկանաություն, դերասաններին համարում էի ստորադրյալներ։Պատմեմ մի դեպք, որ հայ թատրոնի պատմության մեջ պիտի խայտառակ էջ կազմի։Եթե չեմ սխալվում, դեպքը պատահել է յոթանասունական թվականների վերջերում։Մի պոլսեցի դերասան, ինչ-ինչ պատճառներով, չի ուզում խմբում մնալ, ուղևորվում է Պոլիս։Թատրոնի դրլ խավոր ղեկավար ոմն իշխան Յազոն Թումանյան թունդ բարկանում է, հեռագրում է Բաթումի ոստիկանապետին, որ փախստականին բռնեն։ Ռուս ոստիկանությունը հենց այղսլիսի տգեղ գործերի համար է պատրաստ։ Անմիջապես խեղճ դերասանին ձերբակալում են և իբրև դողի կամ մարդասպանի ուղարկում պայծառափայլ իշխանին, որը, իհարկե, հրճվում է յուր ազդեցությամբ։
Այս տեսակ փաշայություն այլևս չկար և չէր կ արող լինել։Բեմը դարձել էր հասարակական հիմնարկություն, ինքը՝ հասարակությունը հսկում էր, իսկ վարչությունը միայն մի նպատակ ուներ' հաստատ հիմունքների վրա դնել թատրոնի