Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեն հարստահարել մեծամասնության և ժամանակի թույլ կողմերը։ Այստեղից գուցե մի խրատական օրինակ, որ հեղինակի արժանավորությունը գնահատելիս ճշգրիտ criterium չպիտի վերցնել մեծամասնության համակրությունը։

Թե որքան օգտավետ կարող է լինել մի այդպիսի հեղինակի գրվածների թարգմանությունը հայերի համար, այս այլ խնդիր է։ Բայց քանի որ այդ դրվածքները արդեն Ֆրանսիայի սահմաններից հեռու էլ են տարածվում, քանի որ եվրոպական այլևայլ լեզուներով թարգմանվում են Օնեի վեպերը և ներկայացվում են նորա պիեսները և մինչև անգամ ռուսաց լեզվով, բնական է, որ հայ գրականության մեջ ևս մուտք գործեր Օնեի անունը։ Պոլսեցիք վաղուց արդեն սկսել են թարգմանել նրա վեպերը։ Le maitre de forges իբրև վեպ Պոլսում լույս է տեսել դեռ 1886 թվականին պ. Պոզաջյանի գեղեցիկ թարգմանությամբ' ((Դարբնոցապետ» վերնագրով։

Այժմ պ. Սենեքերիմ Արծրունին մեզ տալիս է նույն վեպից կազմված պիեսի թարգմանությունը Դարբնապետ» սխալ վերնագրով։

Օնեի այս գրվածքի հիմնական գաղափարն է' ցույց տալ, թե բուն ազնվությունը առավել բնական շնորհքի և անհատական պարկեշտության մեջ է կայանում, քան թե ազնվական արյունի և տիտղոսների մեջ։ Եվ ահա Օնեն յուր գաղափարի հերոս դարձյալ ընտրում է մի բուրժուա, հարուստ հանքերի, ձուլարանների և դարբնոցների տեր Դերբլեին։ Իսկ նորա պարկեշտության և համեստության հակապատկեր ներկայացնում է մի նշանավոր ազնվական տոհմի սերունդ' դուքս դը Բլինիին։ Վերջինը, ծառայելով ֆրանսիական դեսպանատանը քարտուղարի պաշտոնով, Պետեր բուրգի շռայլ արիստոկրատական շրջաններում սպանել է յուր սրտի լավ զգացմունքներր, քայքայել է յուր առողջությունը և, վերադառնալով յուր հայրենիք, հենց պիեսի սկզբում երևան է գալիս իբրև զազրելի դավաճան յուր նախկին պատանեկական սիրուն, Կլարային, այս ազնվական տոհմի աղջկան։ Ջամեստ ծաԳումի զավակ հարուս iՖիլիպպ Դերբլեն հաղթում է ազնվատոհմ դուքսին նրանով, որ ամուսնանում է դուքսի թողած աղքատ հարսնացուի հետ։ ՀեՏո նա ազատություն է տալիս յուր ամուսնուն յուր կամքի հա-