գործը։ Նույն ուղղությամբ գորձր տարավ և հաջորդ վարչությունը, որը հրավիրել էր տիկին Հրաչյային, Վերջապես, կառավարությունից հաստատվեց վաղուց սպասված Դրամատիկական ընկերությունը, որ ահա, կարծեմ, յոթ տարի է գործում է բավական կանոնավոր։
Այս կանոնադրության շնորհով աճեց դերասանների և դերասանուհիների թիվը։ Ներկայումս այդ թիվը Կովկասում կարելի է հաշվել մոտ հարյուր, և այժմ հաջողությամբ խաղում են չորս խմբեր Բաքվում, Թիֆլիսում, Բաթումիում,
չորրորդը տիկ. Սիրանուշի ղեկավարությամբ գնացել է Բուլղարիա։ Բացի վեր հիշածներիցս, նորագույն ուժերի մեջ աչքի են ընկնում տիկ. Մայսուրյանը, որին այժմ կարելի է Հայ բեմի ամենաշնորհալի դերասանուհին համարել տիկ. Սիրանուշից հետո, օր. Ադամյանը, տիկ. Արմենյանը, օր. Խիթարյանը, օր. Քնարիկը, Դերասաններից՝ պ. Զարիֆյանը, մի դերասան, որ փայլուն ապագա է խոստանում, Ալիխանյանը, որ անկասկած բեմական ձիրք է, Ավետյանը, որ վերին աստիճանի բնորոշ և համակրելի կոմիկ է, Արմենյանը, որ լավ է սալոնական դերերում ֆրանսիական պիեսների մեջ, և մի քանի ուրիշներ։
Այժմ կա անսամբլ, յուրաքանչյուր դերասան ունի յուր որոշ ամպլուան։
Անսամբլի հետ զուգընթացաբար կազմվել է և ռեպերտուար, Այժմ թարգմանական պիեսների թիվը հասնում է 3 4 հարյարի, Իբսեն, Բյորնսոն, Նոր֊Դաու, Բրանդես, Օստրովսկի, Սուխովո Կոբիլին, Չեխով, Հաուպտման, Հուդերման, Մետևոլինգ, Շնիցլեր, Պշիբիշևսկի, Ռոստան, Միրբո, էրվիե, Բրիո և շատ ուրիշներ ծանոթ անուններ են ռուսահայ հասարակության համար։
Գալով ինքնուրույն ռեպերտուարին, այն տակավին հարուստ չէ. բայց այս կողմից ևս Հայ բեմի առաջադիմությունը նկատելի է։ Չկա գրեթե մի ռուսահայ հեղինակ, որ յուր ումը փորձած չլինի բեմի համար, և չի անցնում թատրոնա