Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունենալ թատրոն ժամանակակից գեղարվեստի բոլոր պահանջներին պատասխանող։ Ինքնըստինքյան Արտիստական թատրոնն էլ բեմ ական շքեղության տեսակետից մի մեծ բան չէ։ նրա աղքատիկ կահ֊կարասին, դեկորասիոնր և ռեկվիպիտը ունեն այնպիսի թուլություններ, որոնց լրացնելու համար գուցե անհրաժեշտ լիներ մի 1/2 միլիոն ռուբլի էլ ծախսեր Հայկական թատրոնը իր մեծությամբ, շքեղությամբ, հարմարություններով պիտի լինի եթե ոչ Արտիստականից ավելի, գոնե նրան հավասար։ Այլապես հասարակություն գրավել չի կաբե[ի, այդապես թատրոնը չի չինի թատրոն իր կատարյալ նշանակությամբ։

Այդ, ունի՞ արդյոք Դրամատիկական ընկերությունը մեկուկես կամ մեկ միլիոն ռուբլի ժողովելու հույս։ Եթե ունի, ապա թույլ տվեք ասել, որ նա վատ է ճանաչում հայ հասարակությունը։ Իր պատմության առաջին օրից մինչև տողերս գրելու վայրկյանը հայ ազգր ոչ մի նպատակի համար միանգամից մի այդպիսի գումար զոհ ած չէ։ Մենք ունեցել ենք պատերազմներ, սովեր, հալածանքներ, կոտորածներ, մենք հարյուր անգամ գտնվել ենք կործանման անդնդի եզրում, և չի հիշվում մի պատմական վայրկյան, երբ համայն ազգի գրպանը բացվեր ամբողջ բերանով։ Նայեցեք ձեր շուրջը մենք ունենք այժմ Կովկասում տգիտության մեջ տառապող մի ժողովուրդ։ Տաճկաստանում բռնության տակ հեծող մի ժոդովուրդ... ինչ տվինք նրանց,,,

ՊատրոՆը բարձր Հ'իմնարկություն է, այո, բայց նա մի ճնճղուկի արժեք չունի ամբողջ ազգի կյանքի և մահու խնդրի վերաբերմամբ։ Եվ եթե մի հասարակություն, որ այնքան ժլատ և նեղսիրտ է դեպի իր գոյության խնդիրը, կարո՞ղ է ավելի զգայուն [ինել դեպի... դեպի գեղարվեստը... Ջտվ [իրի թուտղրականությունը թատրոնի ավադ քույրն է, նրան հոգի և կենդանություն ներշնչողը, չկա գրականություն չի կարող լինել և թատրոն, ինչպեսճ չլիներ արեգակ, չէր կարող լինել և լուսին։ Ի՞նչ վիճակի մեջ է գրականությունը։ Ավելի սպասել թատրոնի համար մի հասարակությունից, որ մինչև այժմ դես շգիտե գնա հատել դրականությունր' անփորձություն Հայկական թատրոնը, որքան անունով լինի ազգային, կա