Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոուցվելու է միայն Թիֆյիսի հասարակաթյան համար։ Պահանջել, բացի Թիֆլիսից և ուրիշ Հազարների հայությունից և սառատ նվիրատվություններ, կնշանակե հայից պահանջել ավելի մեծ գիտակցություն, քան նաունի։ Բնականաբար գավառացի հայը մտածելու է. ի՞նչ օգուտ ինձ քո թատրոնից, քանի որ ես դրան չեմ տեսնելու։ Եվ ահահանգանակության ծանրությունը այսպես թե այնպես ընկնելու է Թիֆլիսի հայերի վրա, եթե ոչ բացառապես, գեթ գլխավորապես։ Հետևաբար, ով ինձնից ավելի լավ է ճանաչում թիֆլիսեցիներին, թող նա սպասի առատ նվիրատվության։ Ես այս մասին ավելի քան թերահավատ եմ։


Ոչ, Դրամատիկական ընկերության վարչություներ թող չօրորի իրեն քաղցր հույսերով։ Հայ հասարակության մեջ նա մի քանի հարյուր սաֆրազյաններ չի կարող գտնել։ Իսկ Աբելյանի կոչը բեմից՝ զգացված հոբելյարի մի գեղեցիկ ժեստ է,ուրիշ ոչինչ...


Ես կառաջարկեի Դրամատիկական ընկերության այժմյան վարչությանը մտածել ավելի իրական և ավելի անհրաժեշտ մի գործի մասին։ Թե ինչ է այս՝ կբացատրեմ մյուս անգամ։


      ԱՆԿԱԽ ԱՐՏԻՍՏՆԵՐ
      (Փարիզի 
  գեղարվեստական աշխարհից)


Ես իսկույն դուրս եկա<<Անկախարտիստներ>>տարկան սլատկերահանդեսից։ Բացման օրն է֊ vernissage: Բազմությունն այդ ահագին շինվածքի մեջ այնքան մեծ էր, որ անհնարիս է հետաքրքրական նկարներին մոտենալ։ Դա մարդկային մի օվկիանոս է, ազգերի, լեզուների, գույների տիպհերի մի փոթորկալի խառնուրդ, ուր տիրողը, սակայն, փարիզյան beau monde֊է, այն ֆեշինեբել դասակարգը, որիհ ամար մահացու հանցանք է չայցելել առաջին օրը բացման որևէ ցուցահանդես և առաջին ներկայացումը որևէ պիեսի մողային հեղինակի։