Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի-քանի հանճարներ են արհամարհվել կամ հալածվել իրենց ժամանակակիցներից։ Արդ, ներկան չէ կարող լինել ներկայի դատավորը։

Այս եք զգում և այս է ասում անկախ արտիստների պատկերահանդեսը սկսած մի ծայրից մինչև մյուս ծայրը, երկու հազար նկարիչների վրձինը յոթ հազար կտավների վրա։

Աստված իմ, ինչեր չկան այստեղ, ինչ հրեշային տեսարաններ՝ սկսած, մարդ-գաղանից մինչև աստվածացրաց գորտը, սողունը, անասունը։ Կինն է սակայն, որ տիրում է ամենուրեք, ամեն տեսակ դիրքերում։ Մերկությունը սովորական բան է, արմավենու տերևը վաղուց դեն ձգված, և ահա այդ քնքուշ փարիզուհիները, որ ծիծաղում են մի նկարի առջև, իմացեք, որ այնտեղ ամոթխածության զգացումը նկարիչը ոտնատակ է արել ամենայն դաժանությամբ։

Վերջին սենյակումն եմ։ Այստեղ ծիծաղը, քրքիջը, հրհրոցը և իրարանցումը առանձնապես սաստիկ են։ Ամենքը միմյանց հրելով, բոթելով, աշխատում են մոտենալ մի մեծադիր կտավի։ Ինձ ևս աջողվում է, վերջապես, մոտենալ։ Նայում եմ, դժվար է հավատալ տեսածիդ։ Երկու մերկանդամ կանայք գրկախառնված… Երեք սատիրներ ամոթից ծածկել են իրենց երեսը։ Նկարի հեղինակը կին է։ Առավոտյան ոստիկանությունը գրավել է մի նկար, որ սյուժեի «համարձակությամբ» մինչև այժմ իր հավասարը չի ունեցել համայն աշխարհում։ Գերմանական կայսրն է սյուժեն, համաշխարհային ֆանֆարոնը, բռնակալների աջ թևը և պահապանը։ Մերկ միանգամայն և այն վիճակում, որի մեջ է Մոլլա Նասրեդդինի կինը պսակվելուց միայն երեք ամիս հետո։ Այս մի ակնարկ է Հարդեն-Մոլտկեի պրոցեսի վրա։ Բայց դա բոլորը չէ։ Կայսեր մոտ մերկանդամ կանգնած է իր հավասար մի ուրիշ սուվերեն, և

…Ձգենք վարագույրը և ունենանք ֆրանսիական ոստիկանի չափ ամոթխածութ։

Ճաշակների մի այնպիսի խառնուրդ, որ մարդ չգիտե ըմբռնել որն է տիրող ուղղությունը։ Հրեշներ ամեն տեսակ դիրքերում։ Ահա մի այլանդակ մարդ-գաղան։ Բшրձրացրել է իր ոտը և սուր ու երկայն ժանիքներով կրծոտում է այն ու