Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիստ ես, եթե չունես, ոտ կրծող հրեշները քեզ չեն օգնի, կարող ես հանգիստ քնել։

Անկախ արտիստների պատկերահանղեսում, հարկավ, կան և գեղարվեստական գործեր։ Բայց դրանք կապ չունեն ո′չ մարդակեր հրեշների, ո′չ արյունարբու վիշապների և հրեշտականման ագռավների կամ գորտանման հրեշտակների հետ։ Դրանք գեղարվեստի արտագրություններ են, որոնց մասին կաշխատեմ ուրիշ անգամ խոսել։


ԶՈԼԱՆ ԴԵՊԻ ՊԱՆԹԵՈՆ


էմիլ Զոլայի ուրվականը հանգիստ չի տալիս շովինիստներին, որոնց թիվը տակավին շատ է Ֆրանսիայում։ Անտարակույս Լրագրերից տեղյակ եք, որ պատգամավորների ժողովը, ձայների ճնշող մեծամասնությամբ վճռել է հանճարեղ վիպասանի աճյունը Մոնմարտրյան գերեզմանոցի բարձունքից տեղափոխել Պանթեոնի անձավր ^СЗУСГПе,)*

Տեղափոխումը պիտի կայանար ներկա ամսի երկուսին, բայց կառավարությունը բարվոք համարեց հետաձգել մինչև հունիս։ Ինչո՞ւ։ Շովինիստներն ասում են, թե հանրապետությունը վախենում է ժողովրդի թշնամական ցույցերից, ուստի հետաձգում է, որպեսզի Փարիզը ընտելանա այդ «հակազգային» հանդեսի կարելիությանը։ Սրախոսները պնդում են, թե Կլեմանսոն, նախատեսելով իր մոտակա անկումը, ուզում է տեղափոխումը կատարվի իրենից հետո։ Կլինի՞ն, արդյոք, անկարգություններ տեղափոխման օրը, թե հանդեսը կանցնի խաղաղ, դժվար է նախագուշակել։ Ո՞վ գիտե, գուցե կզերական ամբոխի մի մասը ամեն աշխատանք գործ գնի խաղարությունը խափանելու։ Գրգռելով մեծ գրողի անհամար երկրպագուներին, կստիպե նրանց՝ ցույցերի դեմ ցույցեր անել, և այսպիսով կառաջացնի անկարգություն։ Արդեն այժմյանից Զոլայի թշնամիները սկսել են գործել ամենայն եռանդով ոչ միայն Փարիզում, այլ շրջակայքում և գավառներում։ Բայց գործում են նաև բարեկամները։ Անցյալ կիրակի մերձակա Սյուր են գյուղում կայացավ Զոլայի տարօրինակ արձանի բացումը։ Տարօրինակ եմ ասում, որովհետև տեղա