ծացրել է։ Եթե ֆրանսիացի արտիստը չունի զզվելի փարիսեցիությունը կնոջ մերկությունը թաքցնելու և համարձակ ձևով լուսավորում է գեղարվեստի ամենահաղթ լուսով նրա մարմնի բոլոր մանրամասները, դիտե և′ պաշտել նրան ինչպես սրբություն։
Անցեք այս ցուցահանդեսի ընդարձակ ներքնահարկը (TQZ de chaussee), բարձրացեք մարմարյա հսկայական սանդուղքներով վեր, պտտեցեք քսանումեկ ահագին դահիճները և կտեսնեք կինը որպիսի հիացման, ոգևորության և անվերջ ստեղծագործության առարկա է ֆրանսիացի արտիստի համար։ Նա ուսումնասիրել է կնոջը զարմանալի բարեխղճությամբ։ Նա թափանցել է նրա ներքին աշխարհը և իր կախարդված լապտերով լուսավորելնրա ամենագաղտնի խորշերը։
Կինը մերկ է շատ կտավների վրա, բոլորովին մերկ։ Այդ մի քաջություն է արտիստի կողմից, որի դեմ կարող են բողոքել միայն փարիսեցիները, նրանք, որոնք հոգեկան ուժ չունեն իրենց անասնական զգացումները զսպելու գեղարվեստի անտարբերությամբ։ Մի՞թե մերկ չեն հունական և հռովմեական արձանները։ Եվ ո՞ր ապուշը այսօր կարող է հանդգնել ասելու, թե հույները գեղարվեստի մեջ մտցրել են անբարոյականություն։ Եվ ինչո՞ւ մերկությունը ներելի լինելով գեղարվեստի մի ճյուղի համար, աններելի է մյուս ճյուղերի համար։ Մի՞թե պատկերը ավելի գրգռիչ է, քան արձանը։
Կինը անկողնում երազելիս, կինը անկումից առաջ, անկումից հետո, Եվան դրախտում խնձորը Ադամին առաջարկելիս, Եվան դրախտից արտաքսված, ճաշակված կյանքի թախիծը ճակատին, կինը սիրո ծարավից պապակելիս, սիրուց հղփացած, հեշտանքների մեջ լողալիս, կրքերից խելագարված, վշտերից հաղթահարված, ուրախությունից արբեցած, կինը բոլոր դիրքերում և իր հոգու բոլոր տեսակի տրամադրությունների մեջ - ահա այժմյան ֆրանսիական նկարչության թագուհին։ Ե′վ անդրիագործության, և′ վիպասանության, և՛ բանաստեղծության, և′ թատրոնի - ամենուրեք ուր գեղեցիկն է իշխում։
Գաբրիել Բիեսին իր ffCtude de ՈԱ»֊ով կնոջ մարմինը