կան գրականության մասին տեսություն գրողը մի շարք ապացույցներով հաստատեց, որ այդ գրականությունը այժմ էլ չի կարողանում ազատվել Զոլայի սոսկալի լծից, չնայելով իր տեսական ինքնուրույնությանը։
Եվ սխալ կլինի կարծել, թե Զոլան այժմ պակաս է կարդացվում, քան իր կենդանության ժամանակ։ Չնայելով, որ հեղինակի ժառանգների իրավունքը դեռ ճնշում է, գրեթե շաբաթ չի անցնում, որ նրա այս կամ այն գրվածքը նոր հրատարակությամբ լույս չտեսնի։ Անտուանը պիեսների է վերածել տալիս նրա վեպերը և ներկայացնում Օդեոնում, որ ֆրանսիական երկրորդ թատրոնն է։Ժորեսի օրգան «Humanite» շարունակ իր ֆելիետոնները Զոլայի բազմիցս հրատարակված գրվածներով է լցնում և հակառակ թարրեսի կարծիքի դեմոկրատիան նրանցով կրթելն է համարում ավելի նպատակահարմար։ Արդարև, ոչ ոք այդպիսի բարեխղճությամբ և այնչափ հանճարեղ չի ուսումնասիրել աշխատավոր դասակարգի կացությունը, որքան Զոլան։
Սակայն Զոլայի թշնամիները ոչ այնքան նրա հանճարի դեմ են զինված, որքան նրա վերջին տարիների հասարակական գործունեության։ Դրեյֆուսի արդարացումն էր, որ բորբոքեց նացիոնալիստների կատաղությունը նրա դեմ։ Եվ ահա հենց այդ պատճառով է, որ նրանք ժողովրդին պատրաստում են հունիսի հանդեսի դեմ․․․
Ժամանակին կհաղորդեմ, թե որչափ աջողություն կունենան նրանց տմարդի ջանքերը։
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
1
Ներկա ցուցահանդեսում նկարչության բոլոր տեսակների մեջ պորտրեն է բռնում տիրապետող դիրք թե՝ քանակության և թե՝ որակության կողմից։ Եվ գլխավորապես կնոջ պորտրեն։ Ասում են, ֆրանսիացին գեղարվեստի գրականության մեջ կնոջը նսեմացրել է։ Գուցե։ Բայց նա և աստվա-