հրեշտակները նկարելիս միշտ նրան է ընդօրինակել։ Ապաայում, երբ հանճարեղ Ռաֆայելին հարկավոր է եղել իր այս կամ այն գործի մեջ հրեշտակ մտցնել, ընդօրինակել է հոր գործերը։ Եվ այսպիսով, Ռաֆայելի հրեշտակները, ինքըՌաֆայելն է մանուկ հասակում կամ պատանի հասակում։ Ահա գեղարվեստի մեջ իրականության հաղթանակը։ Որքան մոտ եք կյանքին, այնքան ճշմարտախոս է ձեր գործը, ուրեմն և այնքան բարձր գեղարվեստական, այնքան հրաշալի։
Պորտրեից հետո աոաջին տեղն է բռնում մանրը, ոչ այնքան քանակության, որքան որակության կողմից։ Եվ անցնելով դահլիճից դահլիճ, դուք տեսնում եք, որ պորտրեից հետո ժանրային նկարիչներն են գրավում մեծ ուշադրություն։ Ես նկարչության այս ճյուղի ջերմ երկրպագուներից եմ և գերադասում եմ այն բոլոր մյուս ճյուղերից։ Որքան զորություն պիտի ունենա նկարիչը, որքան ձիրք և վրձինի հսկայություն, որ կարողանա մի կտավի վրա պատկերացնել մի քանի տասնյակ, երբեմն նույնիսկ հարյուրավոր պատկերներ, բոլորը իրենց առանձնահատկություններով, իրենց անհատական ինքնուրույնությամբ և հոգեբանությամբ։ Այստեղ նկարիչը միաժամանակ և՛ իմաստասեր է, և՛ հոգեբան, մանավանդ հոգեբան։
Քամիլ Լամբերի «Le carnaval»-ը և «Blaus»-ի «Վերսայլ»-ը ընդունակ են ձեզանից խլելու մի քանի ժամեր, և դուք դարձյալ այդ սքանչելի կտավներից կհեռանաք ոչ հագեցած։
Մի քանի ժանրային նկարների մեջ տիպերի մեծությունը երբեմն կես մատնաչափ են, և այնուամենայնիվ, այդ մինյատյուրների մեջ յուրաքանչյուր դեմքի գծերը նկարված են մոզաիկային նրբությամբ և ճշտությամբ։ Որքան կենդանություն կա այդ հույլերի (groupe) մեջ։ Կյանքն ուղղակի եռում է այստեղ, և երբ մի փոքր երկար ես դիտում, թվում է, որ ահա այդ անզուսպ զվարճացող խումբը պետք է շրջանակից դուրս ցատկի և քո շուրջը պարի gոռալով, աղմկելով, քրքջալով։
Պեյզաժը նույնպես ունի իր պատվավոր տեղը, և կան աննման գործեր, ուր բնության ուսումնասիրությունը հասցրած է կատարելության։ Սակայն պեյզաժը ընկճված է պորտ-