Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեի և ժանրի մոտ և հազիվ կարողանում է հազարավոր հանդիսականների ուշադրությունը մերթ ընդ մերթ գրավել։ Եվ ի՜նչ գեղեըիկ գործեր են։ Այցելուներն ուղղակի ապերախտ են բնության վերաբերմամբ։ Բայց ինչ արած, այսպես է ֆրանսիացին։ Նա կյանքը գերադասում է բնությունից։ Կենդանի մարդկանց վշտերն ու ուրախություններր նրան ավելի են գրավում, քան ծառերի և լեռների գեղեցկությունը, օդը, երկինքը, ծովը։ Նա սիրում է ապրել ավելի, քան երազել, և ամենայն խստությամբ իր արտիստներից պահանջում է կյանքի պատկերներ։ Եվ արտիստները կամա֊ակամա ենթարկվում են նրա բռնակալությանը։


Պեյզաժը երրորդական տեղ է բռնում ոչ միայն այս, այլև բոլոր փարիզյան պատկերահանդեսներում։


Այնուամենայնիվ, արժե նրա մասին ևս մի քանի խոսք ասել։ Բայց հետևյալ անդամ։

                                       2

Այնպիսի պեյզաժներ կան, որոնք երանգների սքանչելի դասավորությամբ դիտողի հայացքը շոյելով հանդերձ, շատ բարդ խորհրդածություններ են ներշնչում նրան։


Բացվում ենբն ութ յան մինչև այժմ չհայտնագործված գեղեցկություններ։


Այժմյան պեյզաժի երանգները լիովին տարբերվում են անցյալ դարու երանգներից։Դեկադենտները զարմանալի հանդգնությամբ արհամարհեցին գույների վերին աստիճանին բացրած խառնուրդը և ասպարեզ հանեցին արմատականգույները, որ մինչև այդ ժամանակ միայն Արևելքի գռեհիկ ճաշակին էին սիրելի, այն է կաս-կարմիրը, անաղարտ դեղի-նը, լեղակն ու լաջվարդին և կանաչը, մանավանդ կանաչը։ Թանձըր շերտերով դասավորվելով այդ գույները կտավի վրա առանց միավորիչ նույիսկ, նրանք պեյզաժը զրկեցին օդից, պերսպեկտիվից և նույնիսկ ստվերներից։ Դուք տեսնում էիք ներկերի սոսկալի շռաfլություն, միացյալ գույների կատար¬յալ բացակայություն, և ձեր' անցյալի նրբությանը ընտելացած հայացքը վիրավորվում էր գռեհկության հաղթանակից է Կարծում էիք, թե դրանք արտիստի ստեղծագործություն չեն