Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ ձյուն, տխուր, անտանելի օրեր, միանգամայն հակառակ փարիզեցու մշտազվարթ բնույթին։ Եվ հանկարծ, երկինքըն արճիճագույն ամպերից մաքրված, կապույտ, արեգակը պայծառ, օդը մեղմ և մթնոլորտը տոգորված նոր ծաղկած ծառերի արբեցուցիչ բուրմունքով։

Ես նստած էի իմ սենյակում և լուռ լսում էի Պետերբուրգից նոր եկած իմ մի ազգականի պատմությունը ռուսական կյանքի այժմյան հանգամանքների մասին։ Միմյանցից մռայլ, միմյանցից հուսահատական անցքերի ճնշող նկարագրություն։

Զանգակի ձայն։ Խոսակցությունն ընդհատվում է։ Դռները բաց եմ անում։ Շեմքի վրա երևում է զվարթ ժպիտը երեսին մի տղամարդ, սևահեր, թուխ դեմքով, սրածայր <էսպանյոլ»֊ով և Արարատյան հայի բնորոշ դիմագծերով։

Դա մեր հայրենակից անդրիագործ Անդրեաս Տեր-Մարոլքյանն է, Խրիմյանի, Ադամյանի, Պատկանյանի և Նալբանդյանի կիսարձանների աշխատասեր հեղինակը։ Տակավին բավական երիտասարդ մի արտիստ, որ ահա տասը տարի է զարմանալի համառությամբ և համբերությամբ ձգտում է մեն֊մենակ, առանց մեկենասների օգնության, կրելով նյութական սովորական զրկանքները, բանալ իր համար մի հրիզաչափ ուղի այն անսահման միջավայրում, որ կոչվում է Փարիզի արտիստական աշխարհ։ Կպսակվի՞ն տոկուն հայի ջանքերը աջողությամբ, թե չէ, ապագան գիտե։ Հայտնի է միայն Զաքարյանի, Շահինի և Շապանյանի օրինակներից, որ բուն տաղանդի առջև խորտակվում են բոլոր խոչընդոտները։ Կցանկանայի ամբողջ հոգով, որ Տեր֊Մարուքյանը դառնար Փարիզում չորրորդ ճանաչված և գնահատված հայ արտիստը։

— Եթե ժամանակ ունիք, գնանք,— դառնում է նա ինձ։

— Ո՞ւր։

— Salon.

— Միթե արդե՞ն։

— Այո, թեև մայիսի մեկը վաղն է, բայց Vernissage-ն այսօր է։ Ահա տոմսակ։

Ինչպես կարող էի մերժել մի այսպիսի uիրալիր, առաջարկություն, մանավանդ երբ vernissage-ը ֆրանսիական