Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սալոնինն է, աշխարհի ամենաառատին գեղարվեստական հանդեսի, ուր տարին երկու անգամ կատարվում է գցեղեիկի գնահատությունը։

Շտապով հագնվում եմ, գնում ենք։ Դեռ տասնմեկ ժամն է առավոտյան, դեռ Փարիզն իր dejeuner-ն չէր արել, բայց Մեծ Պալեի վիթխարի սանդուղքների առջև արդեն խռնվում է ահագին բազմություն։Վաղ առավոտից համաշխարհային մայրաքաղաքի բոլոր արվարձաններում գեղարվեստասեր հասարակությունը շտապում է Մեծ Պալե՝ տեսնելու ֆրանսիական հանճարի յոթամսյա ստեղծագործության արդյունքը։ Փույթ չէ, որ ցուցահանդեսի բացման առաջին օրը մուտքն արժե տասն անգամ ավելի, այսինքն՝ մեկի փոխարեն տասը ֆրանկ, ով գեղարվեստասեր է, չի խնայում փողը իր էսթետիկական ճաշակին ժամ առաջ գոհացում տալու։

Որպիսի՜ հետաքրքրություն և ոգևորություն երկու սեռի այդ զուգված, զարդարված հասարակության մեջ։ Ակամա հիշում ես այն պատմական օրը, երբ ամբողջ Հռոմը սպասում էր Բեննեվուտտո Չելլինիի արձանին։ Այդ օրը հանճարեղ արձանագործը առաջին անգամ իր գործը պիտի վերածեր բրոնզի և ամենքը մեծ ու փոքր, հուզված էին, կհաջողվի՜ ձուլվածքը, թե չէ։ Ուր չկա այս տեսակ ընդհանուր ոգևորություն և հետաքրքրություն, այնտեղ անհնարին է, որ գեղարվեստը ոչ միայն ծաղկի, այլև ունենա հարատև գոյություն։

2


Անցյալ նամ ակներիցս մեկում ես ասացի, թե Հռոմը վաղուց է տեղափոխվել Փարիզ։ Ահա ձեզ մի զորավոր փաստ ասածս ավելի ապացուցանելու համար։ Ամերիկացիները որոշել են Փարիզում բանալ իրանց արտիստների համար Ակադեմիա, ուր պիտի կատարելագործվեն Ամերիկայում սովորած երիտասարդ տաղանդները։ Ի՜նչ է նշանակում այս։ Մի ժամանակ, երբ հռոմայեցիք նկարչությունը, արձանագործությունը և ճարտարապետությունը սովորում էին հույ-