ներից, Աթենքում բաց արին սեփական Ակադեմիա, ուր կատարելագործվում էին իտալացի արտիստները։ Այնուհետև,երբ Աթենքը կորցրեց իր ժամանակակից նշանակությունր և Հռոմր գրավեց նրա համաշխարային տեղը , այնտեղ իտալական Ակադեմիան ավելորդ համարվեց։ Ֆրանսիան, իր մեծ հեղափոխությունից հետո, հետևելով իտալացիների օրինակին, բաց արավ Հռոմում համանման Ակադեմիա, որովհետև այդ ժամանակ ֆրանսիական ոչ միայն գեղարվեստները, այլև գեղեցիկ գրականությունը գտնվում էին իտալականի ազդեցության ներքո։Այժմ հարյուր տարից ավելի է Հռոմում գոյություն ունեն ֆրանսիական Ակադեմիան։ Փարիզի ակադեմիան ավարտողերից յուրաքանչյուր տարի մի֊մի արտիստ նկարչության,արձանագործության, ճարտարապետության և երաժշտության ճյուղերից արժանանում են այն նշանավոր պրեմիային, որը կոչվում է Prix de Rome և ուղևորվում են երեք տարով Հռոմ։Այստեղի Ակադեմիան նրանց իրոք ոչինչ նոր բան չի սովորեցնում, այլ միայն տալիս է նրանց ամեն հարմարություններ իրենց տաղանդը զարգացնելու այնպես, ինչպես իրենք են կամենում, ոչ մի պարտականություն ' չվերցնելով իրենց վրա։Ահա այս արտիստներն են հն կազմում ֆրանսիական գեղարվեստների այժմյան փայլուն համաստեղությունը։Կամենալով ֆրանսիացիներից այստեղ ետ չմնալ,համաշխարային ֆանֆարոնը նորերս առաջարկեց գերմանական պառլամենտին համանման Ակադեմիա հիմնել Գերմանիայի համար Հռոմո։ մ։ Գ աղափարն այնքան հին էր և կապկությունն այնքան ծիծաղելի, որ նույնիսկ գերմանացի
արտիստները ծաղրեցին իրենց«գեղարվեստագետ» պետի առաջարկը։Վերջին ժամանակները լսվում են հետզհետե ավելի ու ավելի զորեղ բողոքներ Հռոմի ֆրանսիական Ակադեմիայի դեմ։ Այն այլևս համարվում է ավելորդ, որովհետև Հռոմը այլևս իր դերը հանձնել է Փարիզին, և ֆրանսիացի արտիստները ոչինչ չունեն սովորելու իտալացիներից։ Եվ ահա այժմ ամերիկացիները գալիս են ավելին ապացուցանելու- նրանք