թյունները։ Դեկադանսը չքացել է լիովին ոչ միայն աձանագործության, այլև նկարչության մեջ։Սիմվոլիստ նկարներ առայժմ չեմ նկատել և ոչ մեկը։Տիրում է առողջ ռեալականությունը և հոգեբանական ուսումնասիրությունը բարքերի, տիպերի և տեսարանների։Գեղեցկությունը հաշտվել է լրջության և խոր փիլիսոփայական մտածողության հետ։Գեղագետ դիտողի հայացքը հանգչում է այդ սքանչելի գործերի վրա, որ զարդարում են սալոնի վիթխարի պատերը։
Դրամատիզմ, համարձակություն, իդեալի ճշգրիտ և պարզ արտահայտություն, առանց կասկածելի խորհրդավորության, առանց մութ ակնարկների,անհասկանալիի քողով ծածկված պարզ սնանկության մտքի։Արտիստն այլևս շառլատանության չի դիմում. նա ասում, է ձեր սրտին և մտքին այն,ինչ որ իր համար պարզ է, ճիշտ ուսումնասիրված, լավ զգացված, և դուք ծափահարում եք նրան անկեղծ, ուժգին։
3
Ներկա ցուցահանդեսի գործերը, շատ չնչին բացառությամբ, պատվերներ են։Ինչ վերաբերում է կոթողներին և այն արձաններին, որոնք հասարակական նշանակություն ունին, անպայման գեղարվեստական են։Այստեղ արտիստը մտածելու, զգալու, զգացվելու, մի խոսքով, ստեղծագործելու նյութ է ունեցել։Այսպես են, օրինակ, Ֆռիմիեի բրոնզե «Ալեգորիաները», Գարդիեի«Եղջերուներն ու մատակները», այդ հսկայական հույլերը, որոնք պիտի զարդարեն Սուլոնյան անտառը, Լոմբարի «Աստված Վատտոն» նշանավոր նկարչի արձանը, Ռոզի «Ժյուլ Վեռնի հիշատակին» կոթողը և ուրիշ մի քանի տասնյակ գործեր, որոնք կառավարության պատվերներ են։
Բայց մասնավոր պատվերները մեծ մասամբ շտապ թխած,հակագեղարվեստական գործեր են։Կիսարձաններ կան, որոնց նայելիս ակամա կատաղում ես արտիստի դեմ, որ իր աստվածային հուրը չի խնայել նրանց վրա շռայլելու։ Ու՞մ են ներկայացնում այս կիսարձանները:Մեծ մասամբ աննշան, անհայտ անձնատրություններ, մի պաշտոնաթող ան-