Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարակ ֆրանսիական ժամանակակից ճարտարապետության և մասնավորապես Փարիզի շինությունների մասին։

Սակայն միայն Ֆրանսիայում չէ ընկած ճարտարապետությունը, այլև ամենուրեք։

Երկաթը, պողպատը և շաղախը (ցեմենտ) ձեռք-ձեռքի տված՝ դուրս են մղում ասպարեզից քարն ու մարմարիոնը։ Հին հրաշալիքները անողոք ժամանակի ազդեցությամբ կործանվում են, իսկ նորերը երևան չեն գալիս իբրև արժանավոր հաջորդներ։

Ո՞ւր են ֆեոդալ իշխանների միմյանցից գեղեցիկ, միմյանցից փարթամ դղյակներր։ Ո՞ւր են վենետիկյան դոժերի նրբացած ճաշակով ստեղծված մարմարյա շքեղ պալեները։ Որ է միջին դարերի հավատը, որ հանուն քրիստոնեության կառուցեց այնքան սքանչելի տաճարներ և մատուռներ։ Այո բոլորն անցյալին է պատկանում, և մեր ժամանակը նրանցով պարծենալու ոչ մի իրավունք չունի։

Բնորոշ երևույթ մեր ժամանակի համար. նոր շենքերը որքան բարձր են, այնքան կոպիտ, այնքան անճաշակ, տգեղ։

Ամերիկացիները պարծենում են, որ այժմ Նյու-Յորքի, Չիկագոյի բնակչությունը ապրում է «թռչուններին հավասար բարձրությանյ» վրա։ Բայց որքան նրանք բարձրացնում են իրենց շինությունները, այնքան ավելի ոտնատակ են անում ճարտարապետական արվեսսաը։

Տեխնիկան մղում է սոսկալի կռիվ գեղարվեստի դեմ և հաղթում է այն։ Ցավայի՜ հաղթություն։

Փարիզի ութ-ինը հարկանի տները նման են զորանոցների, սառը, մռայլ, միապաղաղ։ Այղ հարթ պատերը, քառանկյունի լուսամուտները, որ շարված են իրար քով, կրթված զինվորների պես, այդ ուղիղ գծերը, սև, երկաթապատ պատշգամբները, հարյուրավոր ծխնելույզներով աղավաղված կտուրները ուղղակի ճնշում են մարդու սիրտը։ Տիտանյան շիրիմներ, որոնցից փլում է գերեզմանային հոտ։

Անցնում եք լայն բուլվարները, բոլոր տները միևնույն բարձրության, - քաղաքային վարչությունն է այսպես պատվիրում, - բոլորի լուսամուտները, դռները, ճակատները նույն ձևի ու չափի։