Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եվ որքան նոր են տները, այնքան ավելի տգեղ են, բացի մի քանիսից։ Ավելացրեք սրան, որ ցերեկները այդ բազմաթիվ լուսամուտների փայտյա փեղկերը գրեթե միշտ փակ են, իսկ գիշերները նրանք գրեթե երբեք չեն լուսավորվում։

Թվում է, որ այդ հսկայական շինությունները չար ոգիների պատսպարաններ են, ուր գիշեր֊ցերեկ նյութվում է ինչ֊որ սոսկալի դավադրություն։ Զգայուն մարդու հոգին ճնշվում է, սիրտը սեղմվում։ Եվ եթե նա ուզում է իր վրդովված զգացումները թեթևացնել, պետք է անցնի Փարիզի հին փողոցները, ուր տեղ֊տեղ դեռ կանգուն են ճարտարապետության փառահեղ անցյալի հիշատակարանները։

Այո′, գեղեցիկն արհամարհված է այժմյան ճարտարապետության մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր ժամանակում շինություններր կառուցվում են ոչ հանուն որևէ գաղափարի, ինչպես առաջ, այլ հանուն «եկամտի» և շատ֊շատ՝ «հարմարության»։

Առաջ ճարտարապետը փիլիսոփա էր, բանաստեղծ, այժմ ինժեներ է, մաթեմատիկոս, արհեստավոր, ինչ կամենաք, միայն ոչ արտիստ։

Առաջ տաղանդը, էսթետիկական ճաշակն էին գործում, այժմ թվանշաններն ու կարկինը։

Եվ ի՞նչ անի ճարտարապետը։ Նրա հոգու թռիչքը չափավորված է, ֆանտազիան՝ կաշկանդված։ Եթե նա ունի էլ ճաշակ ու տաղանդ, դրանք էլ վաճառված են, որովհետև նա այն չէ կառուցանում, ինչ որ ինքն է փափագում, այլ այն, ինչ որ պատվիրողն է հրամայում։

Մասնավոր շինություններ պատվիրողը գլխավորապես միջին բուրժուազիան է։ Իսկ ի՞նչն է բուրժուազիայի բարձրագույն գաղափարը, երբ նա ձեռնարկում է շինության։ Շահը, եկամուտը։ Թող շինվածքը լինի այլանդակ, միայն թե եկամուտ բերի։ Խանութպանի աշխարհայացքը և վաշխառուի սկզբունքը ե՞րբ են գեղարվեստի պահապաններ եղել։

Դուք կարծում եք հասարակական ու ազգային շինությունների պատվիրողները պակաս են հանցավոր գեղարվեստի առջև։ Սխալվում եք։ Տարբերությունն այն է, որ այստեղ «եկամտի» սկզբունքին փոխարինում է «հարմարության»