Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված, թե ինչ կերպ նա կօգտվի յուր ուսումնասիրածից։ Թույլ վիպասանը կարող է նյութ առնել ամբողջ աշխարհն ու ամբողջ մարդկությունը և ոչինչ մի որոշ պատկեր չներկայացնել այդ աշխարհի և այդ մարդկության կյանքից։ Ընդհակառակը, որտեղ տաղանդը մի փոքրիկ ասպարեզի վրա, ժողովրդի որևէ մի փոքր մասի կյանքը ուսումնասիրելով, կարող է ստեղծագործել այն, ինչ որ չէ կարողացել սաեղծադործել աշխարհագրական մեծությունը գաղափարի մեծությունը, քանակությունը որակություն համարողը։ Եթե այսպես չլիներ, կարելի էր մեղադրել Շեքսպիրին, թե ինչո՞ւ նա յուր մի համաշխարհային տիպարը վերցրել է, դիցուք, փոքրիկ Դանեմարքայի կյանքից (Համլետ)։ Եթե այդպես չլիներ, կարելի էր մեղադրել ֆրանսիական այժմյան տաղանդավոր գրողների, որ նոքա ֆրանսիական կամ նույնիսկ հանրամարդկային տիպարներ նկարագրելիս անգամ Փարիզից դուրս չեն գալիս, կամ անգլիացի վիսլասան Դիկկենսին, որ յուր բազմաթիվ վեպերի բազմակողմանի և անհամար անգլիական տիպերը միայն Լոնդոնի մեջ է գտել։ Եվ մի՞թե մի ռուս հեղինակ, դիցուք կոմս Տոլստոյ կամ Դլ. Ոլսպենսկի, անպատճառ պիտի ընդարձակ Ռուսիայի բոլոր գյուղերը նկարագրեր, որ մենք գաղափար կազմեինք նորա գրվածքներից ռուս գյուղացու բնավորության և հոգեկան առանձնահատկությունների մասին։ Ամենևին․ սորա համար բավական է գրողին, եթե միայն ձիրք ունե, որ այս կամ այն կենտրոնում, որ ավելի մոտիկ է նորա սրտին ու խելքին, ճիշտ ուսումնասիրի յուր ցանկացած դասակարգի կամ ամբողջ ժողովրդի ընդհանուր տիպարները և նկարագրի, այն ժամանակ մենք արդեն կարող ենք ամբողջության մասին հասկացողություն ունենալ։ Ամեն մի հավաքական մարմին, լինի նա ժողովուրդ, թե ազգ և թե մի դասակարգ, յուր այս և այն ամենափոքր մասի մեջ պարունակում է ամբողջության թե′ թերությունները և թե′ առավելությունները, ամբողջ մարմնի հատկանիշները։ Դիտող աչք ունեցողի գործն է՝ գտնել այդ ընդհանրական հատկանիշները մասի մեջ և վերագրել ամբողջությանը։ Հայ գյուղացու պատկեր ներկայացնելու համար կարիք չկա ուսումնասիրել բոլոր։ Հայ գյուղացիներին ամեն երկրում, ուր գտնվում են նոքա․ գորա