Վերջին ժամանակ նրա թշնամիներր ստի և զրպարտության մեջ հասան հերկուլեսյան սյուներին•ավելի հեռու գնալ չէր կարելի։ Չկարծեք, թե միայն ամբոխի տականքն էր դեր կատարում այդ անարժան արշավանքում մեծ մարդու անարատ հիշատակի դեմ։Մորիս բարեսների անատամ չարությունը:Աջողել էր իր ետևից քարշ տալ նախանձոտների և փոքրոգիների մի ամբողջ բանակ, որի քունը վաղուց էր խանգարված «Ռուզոն-Մակարներ» հեղինակի օր-օրի վրա աճող փառքով։ Թզուկների այդ նախիրը հսկայի դեմ բարձրացրեց մի այնպիսի վայնասուն, որ չգիտեիր զզվես թե ծիծաղես։ Ավելի քան երկու ամիս նրանք իրենց թաթիկներով ապականեցին Փարիզի համբերատար պատերը։ Խաղաղասեր անցորղները մի վայրկյան կանգ էին առնում այդ կեղտոտ ծաղրանկարների և աֆիշաների առջև, որպեսզի զզվանքի թուքը դրոշմեն նրանց հեղինակների ճակատին։
Եվ մինչ թշնամի խուժանը խլրտում էր Սենայի ափերում, մեծ մարդու ուրվականը հանգիստ նայում էր Մոնմարտրի բարձունքից և ներողամտաբար ժպտում։ Մերթ ընդ մերթ միայն նրա վեհ ճակատը մռայլվում էր։ Միայն այն պատճառով, որ իր հայրենիքը դեռ կարող է տանել այդպիսի նենգություններ։Բայց նա գիտեր, որ ինքը մեծ ազգի ծնունդ է, մի ազգի, որ դարերից ի վեր ճշմարտության փարոսն է եղել։
Դագաղը տեղափիոխվեց երեկ երեկո, իսկ մեծարանքը կատարվեց այսօր։ Այս առիթով սոցիալիստները սաստիկ կշտամբեցին կառավարությանը։Նրանք կփափագեին ավելի համարձակ հարգել Զոլայի հիշատակը։ Ինչու կառավարությունը ցերեկով չտեղափոխեց աճյունը։ Վախեցավ նա շովինիստների սպառնալիքից։ Վերջապես, ինչու հանդեսը նշանակվեց ոչ կիրակի, այլ մի օր, երբ աշխատավոր դասակարգը ազատ չէ, որ իր հարգանքը մատուցանի մեծ մարդուն։
Պետք է ասել, որ սոցիալիստները չափազանցության հասցրին իրենց հարձակումները կառավարության դեմ։Երկյուղը չէր, որ հարկադրեց Կլեմանսոյին կարգադրել դագաղը երեկոյան յոթ ժամին տեղափոխելու, այլ պարզ լրջմտոսթյունր։Կլեմանսոն այն մարդկանցից չէ, որ խոնարհվում են